Սպիտակ տունը Ուկրաինայի ԶՈՒ-ի կորուստները մարտերի ակտիվացման ժամանակ սպասելի է անվանել
Ռազմական գործողությունների ակտիվացման ժամանակ ուկրաինական ուժերի շարքերում զգալի կորուստները սպասելի էին։ Հինգշաբթի CNN-ի եթերում նման հայտարարություն է արել Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։
Նա նշել է, որ մտադիր չէ կոնկրետ տվյալներ ներկայացնել Ուկրաինայի զինված ուժերի շարքերում կորուստների վերաբերյալ։ «Բայց սա պատերազմ է», - հավելել է Սպիտակ տան խոսնակը, նշելով, որ Արտյոմովսկի շուրջը (ուկրաինական անվանումը՝ Բախմուտ) և ռազմաճակատի այլ հատվածներում «ծանր մարտեր» են ընթանում:
«Բնականաբար, հաշվի առնելով մարտերի ակտիվացումը, կորուստները սպասելի էին»,- ընդգծել է Քիրբին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կկենտրոնանան Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու վրա։
Հունիսի 8-ին CNN-ը, հղում անելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներին, հայտնել էր, որ ուկրաինական ուժերը զգալի կորուստներ են կրել իրենց հակահարձակման փորձի ժամանակ, քանի որ ռուսական զորքերի դիմադրությունը սպասվածից ավելի ուժեղ է եղել։ Խոսքը ինչպես տեխնիկայի, այնպես էլ մարդկային կորուստների մասին է։ Միևնույն ժամանակ, ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները պնդում են, որ կորուստները չեն ազդի ուկրաինական հակահարձակման ավելի լայն ծրագրերի վրա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.