Последние новости

Հայաստանի շախմատիստները չեն մասնակցի Բաքվում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը

Հայաստանի շախմատիստները չեն մասնակցի Բաքվում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։

Հուլիսի 30-ից օգոստոսի 24-ը Բաքվում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը կմասնակցի 206 շախմատիստ։

Հայաստանից աշխարհի գավաթի մասնակցության ուղեգրեր ունեն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան 2024 թվականի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակցության իրավունք Հայաստանից ունեն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ