Սիմոնյան․ Բաքուն դեպի Նախիջևան երթուղին չի ընկալում որպես 3-րդ երկիր տանող երթուղի
Բաքուն դեպի Նախիջևան երթուղին չի ընկալում որպես երրորդ երկիր տանող երթուղի` պնդելով, որ հեշտացված տարբերակ է պետք, այդ պատճառով Հայաստանի համար էլ պետք է նման ռեժիմ գործի Նախիջևանով Սյունիք շարժվելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ընդհանուր ընկալում կա, հիմնականում տեխնիկական են խնդիրները։ Օրինակ` թե ինչ–որ բեռ այստեղից այնտեղ ինչպես պետք է անցնի, հարցը դրանում է։ Իմ ընկալմամբ` խնդիրը հետևյալն է. խոսքը մի պետության մեջ տեղաշարժման մասին է, և Ադրբեջանի դիրքորոշման մեջ հիմնական կարմիր գիծն այն է, որ ինքն իր երկրից երրորդ երկիր չի տեղափոխվում, ասենք, Բաքվից Նախիջևան գնալիս։ Իր պատկերացմամբ դա ենթադրում է, որ մենք ինչ–որ այլ, հեշտացված տարբերակ պետք է հասկանանք»,– նշեց Սիմոնյանը։
Նա վստահեցրեց` Հայաստանը կողմ է, որպեսզի բոլոր ճանապարհներն ապաշրջափակվեն, իսկ Ադրբեջանը ցանկանում է իրավիճակից հնարավորինս շատ բան ստանալ։
Թե ինչ պահանջներ է ներկայացնում ադբեջանական կողմը, Սիմոնյանը շեշտեց` որպես այդպիսին խնդիր չկա, կա բանակցային պրոցես և կան կարծիքներ, որոնցից փորձ է արվում ընդհանուր համագումար ստանալ։ Հայկական տարածքում վերահսկողության առումով էլ շեշտեց` Հայաստանը կորոշի, թե ով է դա իրականացնելու։
Նա շեշտեց` սահմանների ապաշրջափակումը փոխադարձ գործընթաց է և, եթե ադրբեջանցին պետք է գա Հայաստանի տարածքով գնա Նախիջևան, դա նշանակում է, որ Հայաստանի բնակիչն էլ կարող է Ադրբեջանի տարածքով գնալ Ռուսաստան կամ որևէ այլ երկիր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 14:04
В Твери накрыли азербайджанскую ОПГ, которая занималась торговлей контрафактными сигаретами и алкоголем, сообщает Телеграмм-канал «Многонационал».
-
2025-07-07 14:02
Защита арестованного архиепископа Баграта Галстаняна в ближайшие дни представит несколько судебных исков о клевете в адрес владыки.
-
2025-07-07 14:00
В Баку в День Ашура у шиитов отобрали траурные флаги и осквернили, обращает внимание иранист Вардан Восканян, сообщает ФактИнфо.
-
2025-07-07 13:59
Антикоррупционный комитет опроверг задержание главы общины Сотк Севака Хачатряна и главы фракции «Единый Варденис» Совета старейшин Вардениса Давида Шахназаряна.