Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՆՎԻՐՈՒՄ Է ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԹՈՒՆԻՍ MASTERCARD-Ի ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱԿՑԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հունիսի 8-ից օգոստոսի 8-ը Արդշինբանկն իրականացնում է ակցիա՝ նվիրելով ուղևորություն դեպի Թունիս և բազմաթիվ այլ նվերներ Mastercard քարտապաններին։

Համաձայն ակցիայի կանոնների՝ Արդշինբանկի Mastercard քարտապանները ակցիայի ընթացքում պետք է կատարեն նվազագույնը 10 000 դրամի գնումներ Apple Pay կամ Google Pay վճարային համակարգերով։ Յուրաքանչյուր գնում հավասար է 10 միավորի: Գնումներ կատարելիս միավորները կուտակվում են, և մասնակիցները կարող են ակցիայի ընթացքում ընտրել նվեր՝ Բանկի կողմից առաջարկվող ցանկից։

Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտ Բանկի պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հղմամբ: Այս կայքում մասնակիցները ցանկացած պահի կարող են ստուգել կուտակված միավորների քանակը։

Ակցիային կարող են մասնակցել Արդշինբանկի ինչպես դեբետային, այնպես էլ վարկային Mastercard քարտապանները, բացառությամբ Business քարտերի քարտապանների:

Յուրաքանչյուր նվեր ունի իր անվանական արժեքը: Հավաքելով անհրաժեշտ քանակությամբ միավորներ, կարող եք ընտրել ցանկալի նվերը և դիմել այն ստանալու համար։ Նվերները հնարավոր է ստանալ ակցիայի ավարտից հետո 2 ամսվա ընթացքում։ Ակցիայի ընթացքում կուտակված միավորների դիմաց հնարավոր է ընտրել միայն մեկ նվեր: Արդշինբանկի և Mastercard-ի կողմից իրականացվող այս ակցիայի գլխավոր մրցանակը երկու անձի համար ուղևորությունն է դեպի Թունիս։ Բացի գլխավոր մրցանակից խաղարկվում են բազմաթիվ հետաքրքիր և օգտակար նվերներ՝ ականջակալներ, արտաքին սնուցման մարտկոցներ (powerbank), Instax ֆոտոխցիկներ, թերմոսներ, բարձրախոսներ և այլն։ Ընդհանուր առմամբ խաղարկվելու է 168 մրցանակ։

Ակցիայի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում՝ վերը նշված հղումով:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ