Ո՞ՒՐ Է ԱՅՍՏԵՂ ԿԱՄՔԸ, ԵՎ Ո՞ՒՄՆ Է ԴԱ
Քիչ հավանական է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքու այցելելուց հետո Ադրբեջանը կոշտացնի իր հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, երեքշաբթի հայտարարել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»։
«Չէ, ի՞նչ տարբերություն: Հիմա եթե կոշտացնելու լիներ, որ չայցելելու լիներ, պիտի կոշտացնե՞ր: Կոշտացնելը հո դրանով չի պայմանավորված, պայմանավորված է մեր դիրքից, մեր ասելիքից, մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Ես նորից պետք է այդ օրինակը բերեմ այդ միջանցքի մասին խոսակցությունը, տեսաք, հայկական կողմը դրսևորեց իր կամքը և մինչև վերջ ասաց, որ նման բան չի լինելու»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Սիմոնյանը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. դժվար է ասել, թե այդ ինչու է Սիմոնյանը փորձում արդարացնել Էրդողանին՝ պնդելով, թե բնավ Թուրքիայի նախագահը չէ, որ իր անվերապահ աջակցությամբ թևավորում է Ադրբեջանի նախագահի բացահայտ ագրեսիվ դիրքորոշումը Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Մանավանդ եթե հաշվի առնենք, որ նույն օրը Բաքվում Էրդողանը հայտարարել է Շուշիում հյուպատոսություն բացելու Թուրքիայի պատրաստակամության մասին և ընդգծել, որ Անկարայի այդ քայլը «ուղերձ կլինի ողջ աշխարհին, մասնավորապես՝ Հայաստանին»։ Չնայած դրան, չնայած այն փաստին, որ հենց Սիմոնյանի վարկածով՝ Էրդողանի Բաքու այցելության պատճառով է հետաձգվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Վաշինգտոնում, Հայաստանի խորհրդարանի խոսնակին թվում է, թե Ալիև-Էրդողան բանակցությունները ագրեսիա չեն ավելացնի պաշտոնական Բաքվի հռետորաբանության մեջ: Դե ինչ, թող շարունակի այդպես թվալ Ալեն Սիմոնյանին։ Գուցե ստանալով էրդողանական ուղերձը, նա վերջապես գիտակցի իր ադրբեջանցի գործընկերոջ ագրեսիվ քայլերի և խոսքերի վրա Թուրքիայի նախագահի դրդիչ ազդեցության աստիճանը։
Ասենք, Սիմոնյանի հայտարարության մեջ ավելի հետաքրքիր է մեկ այլ բան։ Այն է. հղումները հայկական իշխանության կամքին՝ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին հակազդելու հարցում։ Իբր՝ հայկական կողմը գնաց մինչև վերջ, հայտարարելով, որ միջանցք չի լինելու։ Նախևառաջ նշենք, որ մի տեսակ չափազանց վաղ է Ալեն Սիմոնյանն արձանագրում այդ գաղափարի տապալումն իբր հայկական կողմի կամքի շնորհիվ: Բանն այն է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը միայն Ալիևինը չէ։ Դրա (նախագծի) հարցում թերևս շատ ավելի շահագրգռված է Էրդողանը՝ իր պանթուրքիստական նկրտումներով։ Եվ բնավ փաստ չէ, թե «հայկական իշխանության կամքը» կարող է դիմակայել Թուրքիայի նախագահի ցանկություններին։ Վաղ է ուրախանում Սիմոնյանը, վաղ է արձանագրել, թե Երևանն այս հարցում «գնաց մինչև վերջ»։ Ահավասիկ կտեսնենք այդ «կամքը» առաջիկա ամիսներին:
Թեև դրա (կամքի) մասին իրականում հիմա էլ անիմաստ է խոսել։ Սիմոնյանը, ըստ երևույթին, մոռացել է, թե ինչ տրամաբանությամբ էր Բաքուն Հայաստանից պահանջում արտատարածքային միջանցքը հայկական Սյունիքով։ Բացի Ադրբեջանին Սյունիքի պատմական պատկանելության վերաբերյալ ալիևյան զառանցանքից, Բաքվի դիրքորոշման մեջ կար ևս մեկ փաստարկ։ Դա հանգում էր հետևյալին. եթե պահպանվում է Լաչինի արտատարածքային միջանցքը, ապա նույն արտատարածքային ձևաչափով պետք է գործի կապը Ադրբեջանի և Նախիջևանի միջև։
Իհարկե, այդ պահանջը ոչ մի տեղ գրի առնված չէր։ Ավելին, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ ամրագրված է միայն Լաչինի միջանցքը։ Հայաստանի իշխանության կողմից կամքի դրսևորում կլիներ պնդել, որ պահպանվի հենց այդ ձևաչափը. Լաչինի արտատարածքային միջանցք և տրանսպորտային հաղորդակցություն հայկական Սյունիքով։ Կրկնեմ, դա փաստագրված էր եռակողմ հայտարարության մեջ։
Բայց այս իրավիճակին միջամտեց ևս մեկ կամք՝ Բրյուսելի կամքը, որից հետո Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամության մասին, ներառյալ ոչ միայն Արցախը: Փաստացի սա դարձավ Երևանի հրաժարումը նաև Լաչինի միջանցքի արտատարածքային կարգավիճակից։ Արդյունքում Բաքուն տվյալ պահին չի ստացել բաղձալի «Զանգեզուրի միջանցքը», բայց փոխարենը, ըստ էության, իր իրավասության տակ է վերադարձրել Լաչինի միջանցքը՝ վերածելով սովորական ճանապարհի։
Այլ կերպ ասած, պատկերը հիշեցնում է պարզ գործարք, որում, չկարողանալով արտատարածքայինի կարգավիճակ կորզել հայկական Սյունիքով անցնող ճանապարհի համար, Բաքուն իջեցրեց Հայաստանն Արցախին կապող ճանապարհի կարգավիճակը։ Երևանը, իր հերթին, չհամաձայնելով Սյունիքով անցնող ճանապարհի կարգավիճակն արտատարածքայի բարձրացնելուն, փաստորեն համաձայնում է Լաչինի միջանցքի կարգավիճակի իջեցմանը։ Ոչ մի կամք հայկական կողմից այստեղ չէր էլ պահանջվում։ Կամքը պետք էր եռակողմ հայտարարության դրույթները պաշտպանել կարողանալու համար։ Բայց…
Ալեն Սիմոնյանը կարող է ժամերով խոսել հայաստանյան իշխանության «հաստատակամության» մասին, որը հայտարարել է, որ ոչ մի միջանցք չի լինելու։ Բայց ո՞ւր է այդ «հաստատակամությունը», եթե արդեն կես տարի է, ինչ փակ է Հայաստանից Արցախ տանող միակ ճանապարհը, որտեղ անցակետ տեղադրելով՝ ադրբեջանցիները վերածեցին Լաչինի միջանցքը ճանապարհի։ Բացի այդ, կրկնեմ, դեռ վաղ է խոսել այն մասին, թե թուրք-ադրբեջանական տանդեմը չի հասել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները հրապարակավ չեն հրաժարվել այդ գաղափարից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 10:15
Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.
-
2025-06-12 09:40
Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.
-
2025-06-12 09:35
Вице-премьер Армении Мгер Григорян примет участие в Петербургском международном экономическом форуме (ПМЭФ) - 2025, сообщили Sputnik Армения в офисе вице-премьера. Форум пройдет с 18 по 21 июня 2025 года в Санкт-Петербурге. В этом году в фокусе ПМЭФ – поиск общих ориентиров в условиях глобальной турбулентности, переосмысление моделей сотрудничества и формирование основ устойчивого развития. Главная тема форума – "Общие ценности – основа роста в многополярном мире". Деловая программа ПМЭФ-2025 включает более 150 мероприятий, охватывающих ключевые темы развития мировой и российской экономики, и более 600 спикеров и модераторов.
-
2025-06-10 09:38
Всего за 4 месяца текущего года правительство Армении умудрилось нарастить государственный долг страны на 756 миллионов долларов. Если в начале текущего года этот показатель составлял 12 млрд 845 млн долларов, то к началу мая долг достиг 13 млрд 607 млн долларов. Скажем прямо, темп - более чем впечатляющий. Стоит отметить и то, что самым существенным ростом выделился март. Так, в феврале долг преодолел отметку в 13 миллиардов, в марте вырос почти на полмиллиарда, а в апреле – промерно на 27 миллионов.