«Վերածնվող Հայաստան»․ Պատահական չէ, որ Արմեն Աշոտյանին կալանավորեցին հենց այս փուլում
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու կապակցությամբ։
«Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու մասին որոշում կայացրեց:
Իշխանությունների ձեռագիրը չի փոխվել. շինծու քրեական գործերի միջոցով փորձում են մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրական ու վճռական պայքար են մղում իրենց ապօրինությունների ու կամայականությունների, հակապետական ու հակազգային քայլերի դեմ:
Պատահական չէ, որ Արմեն Աշոտյանի կալանավորման որոշումը կայացվեց հենց այս փուլում, երբ հակառակորդը նոր ռազմական ագրեսիայի համար տեղեկատվական-քարոզչական նախապատրաստություններ է իրականացնում, սաստկացնում հարկադրանքը բանակցային սեղանի շուրջ, իսկ Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են նոր զիջումների:
Զուգահեռաբար, դատաիրավական համակարգին գործիք դարձնելով և նման շոուներ ապահովելով՝ Փաշինյանն ու իր թիմը փորձում են շեղել հանրության ուշադրությունը Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներից:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում.
- Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ իրենց ձայնը բարձրացնել՝ հանուն հայրենիքի ու պետության, համախմբվել արտաքին անվտանգային մարտահրավերներին դիմակայելու գաղափարի շուրջ, պայքարել Հայաստանը բռնապետություն դարձնող այս իշխանությունների դեմ:
- Ընդդիմադիր բոլոր ուժերին՝ գերակա դարձնել համախմբման ու միասնական ճակատով գործելու օրակարգը՝ առաջնահերթություն դիտելով գործող իշխանությունների օր առաջ հեռացումը՝ հանուն մեր պետության ներկայի և ապագայի:
- Միջազգային հանրությանը և հատկապես ժողովրդավարությունն արժեք հռչակած պետություններին, Հայաստանում հավատարմագրված նրանց դեսպաններին՝ դիրքորոշում արտահայտել բացահայտ քաղաքական հետապնդում հանդիսացող այս դեպքի և ընդհանրապես՝ իշխանությունների թելադրանքով գործող դատաիրավական համակարգի գործունեության հետ կապված:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-21 15:02
Никол Пашинян получает поздравительные послания по случаю 33-летия Независимости Республики Армения. Как сообщает пресс-служба армянского правительства, в поздравительном послании президента Соединенных Штатов Америки Джо Байдена говорится:
-
2024-09-21 15:01
Президент и премьер-министр России, Владимир Путин и Михаил Мишустин, поздравили премьер-министра Армении Никола Пашиняна с 33-й годовщиной независимости Армении. Об этом сообщает пресс-служба правительства Армении.
-
2024-09-21 14:28
24 сентября в 11:00 в Ереванском военном Пантеоне «Ераблур» состоится церемония закладки фундамента мемориала «Зов Арцаха». Мемориал увековечит память всех отдавших свои жизни за Арцах и тех, кто погиб 25 сентября в результате трагического взрыва на топливном складе под Степанакертом. Новости Армении - NEWS.am
-
2024-09-21 14:26
Лидер протестного движения "Священная борьба" архиепископ Галстанян отреагировал на заявление радикального блока "Национально-демократический полюс" (НДП) о прекращении сотрудничества с ними.