Последние новости

Սոֆյա ՀՈՎՍԵՓՅԱՆ․ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԱՐԴԻԿ ՍՈՎԻ ԵՆ ՄԱՏՆՎԵԼ, ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍՈՎԱԾ ԵՆ ՄՆՈՒՄ

Արցախում մարդիկ սովի են մատնվել, և եթե որևէ մեկը չգործի՝ ընդամենը երկու, երեք օր հետո աղետալի կլինի 120000 մարդու վիճակը, Արցախից ահազանգում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Բարի լույս, սիրելի՛ հայրենակիցներ ընկերների և ինձ ճանաչող մարդիկ։

Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել, և եթե որևէ մեկը չգործի՝ ընդամենը երկու, երեք օր հետո աղետալի կլինի 120000 մարդու վիճակը։ Ես ֆիզիկապես ի վիճակի չեմ որևէ բան անելու, բայց խնդրում եմ, պասիվ ու անտարբեր մի եղեք։ Համախմբվե՛ք ու դո՛ւրս եկեք փողոց։

1.Դեղատներում դեղորայքն ու կաթնախառնուրդներն ավարտվում են, և մանկահասակ երեխաները մնում են սոված։

2.Հացի պաշարը շատ քիչ է ու չի կարող շաբաթներ տևել։

3. Հիվանդանոց դեղեր չեն հասնում։

4. Չորս գյուղերից հիվանդներին չեն կարող հասցնել ո՛չ Ստեղփանակերտ, ո՛չ Գորիս, անգամ շտապօգնություն չեն թողնում հասնի:

Թվարկել կարող եմ հազարավոր ․․․, բայց ...

Որպես մայր դո՛ւրս եկեք փողոց, որպես կին, որպես տատիկ, որպես պարզապես հայ։

Դուրս գալ է պետք բոլոր դեսպանատների, ՄԱԿ կոչված անտերության, ՌԴ դեսպանատան դիմաց, պահանջել է պետք, տեր կանգնել է պետք։

Ժողովո՛ւրդ, խնդրում եմ, անջատման ռեժիմը անջատեք, աղետ է սպասվում շա՜տ մեծ։ Սպասում եմ արձագանքի ու քայլերի։

Ներեցեք, որ ինքս չեմ անում այս ամենը, ավելի քան անզոր երբեք չեմ զգացել ինձ», - գրել է նա։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ