Սոֆյա ՀՈՎՍԵՓՅԱՆ․ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԱՐԴԻԿ ՍՈՎԻ ԵՆ ՄԱՏՆՎԵԼ, ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍՈՎԱԾ ԵՆ ՄՆՈՒՄ
Արցախում մարդիկ սովի են մատնվել, և եթե որևէ մեկը չգործի՝ ընդամենը երկու, երեք օր հետո աղետալի կլինի 120․000 մարդու վիճակը, Արցախից ահազանգում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
«Բարի լույս, սիրելի՛ հայրենակիցներ ընկերների և ինձ ճանաչող մարդիկ։
Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել, և եթե որևէ մեկը չգործի՝ ընդամենը երկու, երեք օր հետո աղետալի կլինի 120․000 մարդու վիճակը։ Ես ֆիզիկապես ի վիճակի չեմ որևէ բան անելու, բայց խնդրում եմ, պասիվ ու անտարբեր մի եղեք։ Համախմբվե՛ք ու դո՛ւրս եկեք փողոց։
1.Դեղատներում դեղորայքն ու կաթնախառնուրդներն ավարտվում են, և մանկահասակ երեխաները մնում են սոված։
2.Հացի պաշարը շատ քիչ է ու չի կարող շաբաթներ տևել։
3. Հիվանդանոց դեղեր չեն հասնում։
4. Չորս գյուղերից հիվանդներին չեն կարող հասցնել ո՛չ Ստեղփանակերտ, ո՛չ Գորիս, անգամ շտապօգնություն չեն թողնում հասնի:
Թվարկել կարող եմ հազարավոր ․․․, բայց ...
Որպես մայր դո՛ւրս եկեք փողոց, որպես կին, որպես տատիկ, որպես պարզապես հայ։
Դուրս գալ է պետք բոլոր դեսպանատների, ՄԱԿ կոչված անտերության, ՌԴ դեսպանատան դիմաց, պահանջել է պետք, տեր կանգնել է պետք։
Ժողովո՛ւրդ, խնդրում եմ, անջատման ռեժիմը անջատեք, աղետ է սպասվում շա՜տ մեծ։ Սպասում եմ արձագանքի ու քայլերի։
Ներեցեք, որ ինքս չեմ անում այս ամենը, ավելի քան անզոր երբեք չեմ զգացել ինձ», - գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-07 05:20
Районы Манара, Ифтах и Малкия на севере Израиля объявлены закрытыми военными зонами, сообщили в израильской армии, добавив, что въезд в эти районы теперь строго воспрещен.
-
2024-10-07 05:14
Дорогой народ, в среду, в 12:00, будьте у прокуратуры, потому что в наших руках есть пакеты, и в связи со всеми очагами мы будем подавать иски на возбуждение уголовных дел. Об этом 6 октября у здания Конституционного суда заявил лидер «Священного движения» архиепископ Баграт Галстанян.
-
2024-10-07 05:12
Представитель министерства иностранных дел Ирана Исмаил Багаи осудил продолжение израильских атак в Ливане и секторе Газа, призвав международное сообщество «серьезно и эффективно противостоять Гитлеру новой эпохи, то есть Нетаньяху, и преступным лидерам сионистского режима», передает ИРНА.
-
2024-10-07 05:09
Лидер движения "Священная борьба", архиепископ Баграт Галстанян перед митингом на площади Республики в Ереване призвал прекратить оскорбления в адрес предстоятеля Ширакской епархии ААЦ архиепископа Микаела Аджапахяна.