Ֆրանսիայի Բորդո քաղաքում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար
Ֆրանսիայի Բորդո (Bordeaux) քաղաքի կենտրոնում գտնվող հանրային զբոսայգում hունիսի 25-ին տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա էին Բորդոյի քաղաքապետ Պիեր Հյուրմիկը, Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Նոր Աքվիտանիա շրջանի պրեֆեկտի դիվանագիտական խորհրդականը, շրջանային, մարզային, Բորդո մետրոպոլի և քաղաքային իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի ներկայացուցիչը, ինչպես նաև տասնյակ ֆրանսահայեր Բորդոյից և շրջակա քաղաքներից:
ՀՀ Գլխավոր հյուպատոսն իր խոսքում շնորհակալության է հայտնել Բորդոյի քաղաքապետին ներկայության և քաղաքի հանրային այգում հայկական հուշարձանի տեղադրման թույլտվության, ինչպես նաև՝ Բորդո Աքվիտանիայի հայկական մշակութային միությանը՝ կարևոր նախաձեռնության համար:
Ներկայացնելով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը՝ Գլխավոր հյուպատոսն ընդգծել է դրա առնչությունը Հայոց ցեղասպանության անպատժելիության փաստի հետ: Շեշտվել է, որ Ադրբեջանն Արցախի 120.000 հայ բնակչության նկատմամբ վարում է էթնիկ զտման քաղաքականություն, կոպտորեն ոտնահարում է իր միջազգային պարտավորությունները և շարունակաբար անտեսում Լաչինի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ միջազգային իրավասու կառույցների որոշումներն ու միջազգային հանրության կոչերը:
Կարևորելով Հայոց ցեղասպանության զոհերի, Արցախի համար նահատակված քաջորդիների և Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը՝ Նիկոլյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման ու պետական օրացույցում ներառման, մշտապես Հայաստանի ու Արցախի կողքին լինելու համար և հիշատակել դիմադրության շարժման ակտիվ անդամ Միսակ Մանուշյանին Փարիզի Պանթեոնում ամփոփելու մասին Ֆրանսիայի նախագահի հունիսի 18-ին հրապարակված պատմական որոշումը՝ շեշտելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների արժեքների միասնությունը:
Ծանոթություն. Բորդոյի հանրային զբոսայգում խաչքարի տեղադրումը նախաձեռնվել և իրականացվել է Բորդո Աքվիտանիայի հայկական մշակութային միության, մասնավորապես՝ միության ներկայիս նախագահ Ալեն Ներսեսյանի և նախկին նախագահ Ռոբերտ Ներսեսյանի ակտիվ ջանքերի շնորհիվ: Խաչքարի հեղինակն է քանդակագործ Ավետիք Հունանյանը:
Խաչքարի պատվանդանին գրված է. «Ի հիշատակ 1915 թվականի ցեղասպանության 1.500.000 հայ զոհերի և Լեռնային Ղարաբաղի նահատակների, Ֆրանսիայի համար զոհվածներ հայերի հիշատակին – A la mémoire des 1.500.000 arméniens victimes du Génocide de 1915 et aux martyrs du Haut Karabagh, aux arméniens morts pour la France»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-19 16:55
В «Цицернакаберде» будет звучать гимн Турции, и армянские военнослужащие под него встанут. Об этом написал на своей странице в «Facebook» политтехнолог Тигран Кочарян.
-
2024-11-19 15:56
Мэрия Еревана утвердила проект решения о льготных тарифах на транспорт для разных социальных групп.
-
2024-11-19 15:54
Вступление в силу поправок к Налоговому кодексу с 1 июля 2025 г., то есть с середины налогового года, является проблемой для представителей микробизнеса и хозсубъектов, выплачивающих налог с оборота. Об этом заявил глава Республиканского союза работодателей Армении Ваагн Амбарцумян на парламентских слушаниях в комиссии по экономическим вопросам.
-
2024-11-19 15:52
Прошли сутки после массовых отставок в правительстве Армении. Что характерно – участники событий, включая Пашиняна, так и не смогли объяснить, что это было.