MOODY'S-Ը ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ՝ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՎ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ և ԲԱՐԵԼԱՎՎԱԾ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅՈՒՆԸ
Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշները։ Մասնավորապես` բանկի վարկանիշի հեռանկարը «բացասականից» փոխվել է «կայունի», իսկ ելակետային վարկային գնահատման վարկանիշը (Baseline Credit Assessment) b1-ից բարձրացվել է ba3-ի։
Վարկանիշի b1-ից ba3-ի բարձրացումը կապված է կորոնավիրուսային համավարակի ողջ ընթացքում Արդշինբանկի ակտիվների կայուն որակի և վերջին երկու տարվա ընթացքում կապիտալի համարժեքության և շահութաբերության զգալի բարելավման հետ:
Ըստ Moody's-ի վարկանիշի գնահատման՝ Արդշինբանկի կայուն կատարողականը վկայում է նրա բարձր շահութաբերության, հաճախորդների թվի աճի և տպավորիչ ֆինանսական արդյունքների մասին: Հատկանշական է, որ Արդշինբանկի կապիտալի դիրքը վերջին տարիներին զգալիորեն ամրապնդվել է: Moody's-ի վարկանիշի այս բարձրացումներն ընդգծում են Արդշինբանկի ամուր ֆինանսական դիրքը և ռիսկերի խելամիտ կառավարման գործելակերպը:
Արդշինբանկը միակ ընկերությունն է Հայաստանում, որն արդեն ունի համաշխարհային վարկանիշային երեք առաջատար գործակալությունների (Moody's, Standard & Poor's և Fitch) կողմից շնորհված վարկանիշներ: Բանկի վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին, ինչը մասնավոր կազմակերպության համար հնարավոր լավագույն ցուցանիշն է:
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 10:07
«Новые статистические данные свидетельствуют о том, что деиндустриализация Армении продолжается, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян.
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-07-11 14:29
Այս տարվա հուլիս 4-ից 6-ը Վանաձորում անցկացվեց «Tech Week Vanadzor 2025»-ը։ Արդշինբանկը, հավատարիմ մնալով նորարար մոտեցումների իր ռազմավարությանը, մասնակցեց միջոցառմանը։
-
2025-07-10 17:57
Հարգելի Հաճախորդ Վճարային քարտերի կանոններում կատարվել են փոփոխություններ, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
-
2025-07-03 14:58
Հունիսի 16-ին Արդշինբանկն ամփոփեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը։ Բանկի Youtube-յան պաշտոնական ալիքում կազմակերպվեց և անցկացվեց նվերների օնլայն խաղարկություն։ Պատահականության սկզբունքով ընտրված հաջողակները շահեցին 3 հատ Apple MacBook Air 13 M4, իսկ գլխավոր մրցանակն էր 5-օրյա ուղևորություն դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ երկու անձի համար։
-
2025-07-02 16:16
Արդշինբանկը շարունակում է զարգացնել իր տեխնոլոգիական առաջարկները, ներդնում է նորարարական լուծումներ և կատարելագործում իր թվային միջավայրը։ Յուրաքանչյուր նոր ծառայություն կամ լուծում բանկում նախագծում են առաջին հերթին կարևորելով անվտանգությունը, քանի որ հաճախորդների տվյալների պաշտպանությունը բոլոր մակարդակներում և նրանց վստահությունն առաջին տեղում են։