ԶԼՄ-ՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՑԵԼ ԵՆ Հ1-Ի ՈՒ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՄԻՋև ԿՆՔՎԱԾ 45 ՄԼՆ 540 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հանրային հեռուստաընկերությունը 45 մլն 540 հազար դրամի պայմանագիր է կնքել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանսի» հետ եւ Սուքիասյանների ապահովագրական ընկերությունից Հ1-ի աշխատակազմի համար 1 տարվա առողջապահական ապահովագրություն ձեռք բերել, հայտնել է «Հրապարակ»-ը։
Պայմանագրով մի հետաքրքիր կետ էլ է սահմանվել, որ գումարի կեսը Հ1-ը «փակվելու» է գովազդով, այսինքն՝ ենթադրվում է, որ 22 մլն 700 հազարը Հ1-ը կվճարի, իսկ մյուս գումարի դիմաց էլ Հանրայինի եթերում կգովազդի Սուքիասյանների ընկերությունը՝ 1 րոպեն 110 հազար դրամով, կպատրաստի 1 հատ ռեպորտաժ «ՍԻԼ Ինշուրանսի» մասին, լրատվական թողարկման ժամանակ՝ 450 հազար դրամի դիմաց, ինչպես նաեւ Սուքիասյանների ընկերության ներկայացուցչին կհրավիրեն «Առավոտ լուսո» ծրագրի տաղավար՝ 800 հազար դրամի դիմաց։
«Փաստորեն, Հ1-ը որոշել է հարկատուների վճարած հարկերից ստացված պետական գումարներով ծառայություններ մատուցել իշխանական օլիգարխին եւ դրա դիմաց «բնամթերքով փակվել»։ Հ1-ին, իրականում, շատ կսազի «ՍԻԼ Ինշուրանսի» փիառ գրասենյակի գործը»,- գրել է թերթը։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 05:31
Фракция "Гражданский договор" в Совете старейшин Еревана возложила ответственность за инцидент в администрации Нор-Норка на правоохранительные органы.
-
2025-05-01 05:29
Антикоррупционный комитет Армении сообщает о завершении расследования по выделенному уголовному делу в отношении троих сотрудников префектуры столичной общины Центр. Один из них арестован, еще двое находятся под домашним арестом с выплатой залога.
-
2025-05-01 05:26
Вопрос Арцаха остаётся нерешённым и, более того, имеет экзистенциальное значение для армянского народа, подчёркивает депутат парламента Арцаха Метаксе Акопян.
-
2025-05-01 05:22
Европейская народная партия (ЕНП) в ходе конгресса в Валенсии 29-30 апреля приняла экстренную резолюцию по Армении.