Последние новости

ՉՈՒՐԱՆԱԼՈՎ ԱՐԱՐԱՏԸ, ԴԵԴՈՅԻՆ ՈՒ ԲԱԲՈՅԻՆ…

2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. ապրիլի 23-ը Արցախն արգելափակած ադրբեջանցի «բնապահպանների» հատուկ գործողությունը, երբ ադրբեջանական կողմը գործարկեց անցակետը Լաչին-Ստեփանակերտ հատվածում, հաջողությունից ոգևորված որոշել են կրկնել, բայց արդեն ինքնիշխան Հայաստանի նկատմամբ։ Օրերս Ադրբեջանի 24 կազմակերպություններ բաց նամակով դիմել են «Արևմտյան Ադրբեջանում» Ալիևի փոխանորդին, որը համատեղության կարգով զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, որով պահանջել են փակել հանքավայրերն ու հանքարդյունաբերական ձեռնարկությունները: Լաչինի 5 կիլոմետր լայնությամբ միջանցքի արգելափակումը սկսվել էր Կաշենի հանքը փակելու պահանջով։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇՏԱՊ ԿԱՐԳՈՎ ԲԱՎԱՐԱՐԵՑ ԱԼԻևԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ. ՓԱԿԵՑ ՀԱՆՔԸ՝ նախապես համաձայնություն տալով դրա տարածք «բնապահպանների» այցելությանը, և հեռացրեց Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից (նախագահ Արայիկ Հարությունյանին վերապահված էր հնազանդ կամակատարի դերը)։ Ալիևը Փաշինյանի գործողությունները չգնահատեց և շրջափակումը չհանեց, փոխարենը՝ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը չի միջամտում շրջափակման հետ կապված իրավիճակին, քանի որ Լաչինի միջանցքը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է։

Ադրբեջանցիներին վաղուց են հրապուրում Զանգեզուրի ձեռնարկությունները, որոնք գործում են դեռևս ԽՍՀՄ տարիներից։ Ժամանակին խոսքը վերաբերում էր պղինձ, մոլիբդենի խտանյութ, ոսկի, հազվագյուտ մետաղներ և այլ հանքանյութեր արդյունահանող հարյուրավոր օբյեկտների։ Սյունիքի ձեռնարկություններից ամենահինը Կապանի պղնձաձուլական գործարանն է։ Հանքանյութ այնտեղ արդյունահանվել է անհիշելի ժամանակներից, իսկ 19-րդ դարակեսին ցարական կառավարությունը հանձնել է շրջանի ընդերքը ֆրանսիացիներին, հենց նրանք էլ կառուցել են պղնձաձուլարանը Կապանում. հանքանյութը հալեցվում էր տեղում, իսկ ձուլածո սև պղինձը՝ հետագա մշակման համար արտահանվում Ռուսաստան։

Հանքարդյունաբերությունը չէր խանգարում ադրբեջանցիներին ընդհուպ մինչև վերջին ժամանակներս, երբ նրանք վերջնականապես համոզվեցին, որ Հայաստանը ղեկավարում է Բաքվի և Անկարայի փոխանորդը, որն ապահովեց 2021 թվականի մայիսի 12-ին զավթիչների անարգել մուտքը ՀՀ տարածք, հայտարարելով, որ չի կռվի Սև լճի 30%-ի համար։ Այդ լճի շրջակայքում 2 տարի առաջ հենց այս օրերին ադրբեջանցիներն ակտիվորեն կառուցում էին մարտական դիրքեր և մուտքի ճանապարհներ, որոնցով աշնանամուտին զինտեխնիկա բերեցին: Ռեժիմի վերնախավը, հիշեցնեմ, ստում էր, թե այդ դիրքերում ծանր սպառազինություն չկա, խաբեությունը բացահայտվեց 2021 թվականի նոյեմբերի 16-ի դիրքային պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցիները նշանառությամբ հրակոծում էին հայկական ԶՈւ դիրքերը բոլոր տեսակի զինատեսակների կիրառմամբ, բացի ավիացիայից…

2021 թվականի ամռանը զավթիչներն արդեն վերահսկում էին երեք մարզերի արոտավայրերը, կրակում խաղաղ բնակիչների տների և դպրոցների վրա, ծեծում հովիվներին, գողանում անասուններին, փակում խմելու ջրի աղբյուրները։ Գյուղատնտեսությանը, անասնապահությունից մինչև բուսաբուծություն, հսկայական վնաս է հասցվել, հիմա հերթը արդյունաբերությանն է՝ որպես պետական եկամուտների գլխավոր աղբյուրի։ Արցախի Հանրապետությունում 7-ամսյա շրջափակումը մասամբ ոչնչացրել է և՛ գյուղատնտեսությունը, և՛ արդյունաբերությունը, հիմա հերթը Հայաստանինն է։

Ադրբեջանական հասարակական կազմակերպությունները դիմել են ճիշտ հասցեով. Դե, հո Ալիևին չէին անհանգստացնելու նման «մանրուքներով»։ Չեմ զարմանա, եթե Փաշինյանը նամակում նշված 12 օբյեկտների փակման հարցը ռեկորդային ժամկետում մտցնի կառավարության օրակարգ։ «Արևմտյան Ադրբեջան»՝ «Էրիվանում» փոխանորդի նստավայրով. սա հենց այն իրականությունն է, որն իշխող ռեժիմը մոտեցնում է օրըստօրե՝ շեփորելով «խաղաղության դարաշրջանի» անխուսափելի գալուստի մասին։

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը յուրաժամանակ ուշադրություն հրավիրեց «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզի վրա՝ ադրբեջանական հեռուստատեսության եթերում, մոռանալով փաստել, որ ԱԳՆ-ը՝ Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ (գործակալական մականունը՝ Օմեգա) զօրուգիշեր քրտնաջան աշխատում է այդ հեռանկարի օգտին։ Հանրային հեռուստաընկերությունում Գագիկ Սուրենյանին արգելել են արտաբերել «Արցախ» բառը, թույլատրելով ասել միայն «Լեռնային Ղարաբաղ», վաղը կհրամայեն Ստեփանակերտն անվանել Խանքենդի: Օրինակ ծառայեց Փաշինյանը, երբ կառավարության նիստում Կովսականն ու Սանասարը անվանեց Զանգելան և Կուբաթլու։ Կապիտուլյանտը նույնիսկ ծացրեց հայկական տեղանունները, թե իբր՝ «էդ ինչ Սանասար-Բաղդասար է...»։

Հայաստանի 12 դպրոցներում սովորում են ադրբեջաներեն, 6 դպրոցներում՝ թուրքերեն. սա ռեժիմի քաղաքականության շարունակությունն է, որի առաջին քայլերից էր հայերենի բացառումը բուհերում պարտադիր առարկաների ցանկից: Հիշո՞ւմ եք ուսանողների ակցիաները՝ բոստանային ազնիվ մշակաբույսի տեսքով պատկերված գիտության, կրթության, մշակույթի և սպորտի այն ժամանակվա նախարարի դիմանկարներով։ Իսկ նախարարի քարոզը մարիխուանա ծխելու և հասարակաց տներ այցելելու օգտակարության մասին նույնպես հիշո՞ւմ եք։ Քարոզին կցված էր նախարարի լուսանկարը՝ տրանսվեստիտի հետ գրկախառնված։

Այսօր Արայիկ Հարությունյանը ղեկավարում է ադրբեջանցի «բնապահպանների» մեծ բարեկամ վարչապետի աշխատակազմը։ Ադրբեջանում դպրոցականներին հայերեն սովորել պետք չէ, այնտեղ աճող սերնդին ուսուցանում են խոսել հայերի հետ յաթաղանի լեզվով։ Այսօր Ալիևին ամենից շատ հետաքրքրում է «բուն ադրբեջանական» Զանգեզուրը, որտեղ Բարգուշատի լեռնաշղթայի լանջերից անմիջապես հետո հայացքիդ առջև բացվում է Որոտնավանքը, իսկ ներքևում՝ կանաչածածկ կիրճը։ Վանքը եզերող ժայռերի վրա երևում են բերդապարսպի բեկորները, այնտեղ են նաև հայ փիլիսոփա Հովհաննես Որոտնեցու հիշատակին 1500թ.-ին կառուցված Որոտնեցի եկեղեցու ավերակները:

Ավերակներից 20-30 մետր դեպի հյուսիս Սուրբ Աստվածածին հիասքանչ եկեղեցին է։ Մոտակայքում տաղավարների ավերակներ են, որոնք ժամանակին ծառայել են որպես իշխանական տոհմի դամբարաններ։ Ամենաբարձր գագաթին պահպանվել են դիտաշտարակի բեկորները, որտեղից գաղտնուղին տանում է դեպի Որոտան գետ։ Այդ գաղտնի ճանապարհը կառուցվել է այն դեպքի համար, եթե Որոտնաբերդ ամրոցը պաշարվեր։ X-XI դարերում ամրոցը պաշտպանել է Սյունիքի հյուսիսային սահմանները թուրք-սելջուկներից, թաթար-մոնղոլների արշավանքի ժամանակ իշխան Սմբատ Օրբելյանին հաջողվել է պահել ամրոցը հայերի ձեռքում, իսկ 1723 թվականին Որոտնաբերդը ծառայել է որպես Դավիթ-Բեկի ջոկատների հենակետերից մեկը։

Ավելի քան երկու տարի Սյունիքը մասամբ բռնազավթված է ադրբեջանցիների կողմից, նրանք մտան մեր հող՝ «Ջի-Փի-Էս»-ներով զինված, և Շուռնուխի հայերի մի մասին վտարեցին իրենց տներից՝ ռեժիմի պարագլխի լուռ թողտվությամբ…

ԱՅՍՕՐ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԴԱՏԱՐԿ ԵՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՆ ՈՒ ՊԱՆՍԻՈՆԱՏՆԵՐԸ ։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո մարդիկ վախենում են հանգստանալ առողջարանային քաղաքում, որը միլիոնների վնաս է կրում։ ՀՀ տարածքի ավելի քան 150 քառ.կիլոմետրը բռնազավթված է, սահմանամերձ շրջանները մշտական գնդակոծության տակ են,  սեզոնի թեժ շրջանում մարդիկ չեն կարողանում աշխատել դաշտերում և սեփական այգիներում, դրանք նշանառությամբ գնդակոծվում են հենց այն գագաթներից, որոնք, Փաշինյանի խոսքերով, պետք չեն մեզ, քանզի դրանք տարվա մեծ մասը ձյունածածկ են։ Վերջին հրետակոծությունից հետո սառեցվել է Երասխի մետալուրգիական գործարանի շինարարությունը, որի նշանակությունը ոչ մի կերպ կապված չէ բնապահպանական ռիսկերի հետ, ահռելի վնաս է կրում Սոթքի հանքավայրը, որը, ինչպեսև շինարարությունը Երասխում, ադրբեջանցիների մշտական գնդակոծության տակ է...

Իշխող վերնախավը ստում է ժողովրդին, թե 1975-ի քարտեզներով սահմանազատումն ամեն ինչ իր տեղը կդնի։ Ալիևն արդեն հասկացրել է, որ իր ձևաններով անցկացվելիք սահմանազատումը նշանակում է «Արևմտյան Ադրբեջանի» ստեղծում և արտատարածքային վերահսկողությամբ «Զանգեզուրի միջանցքի» բացում։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում և Արցախում, Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու անմիջական հետևանքն է։ Փաշինյանը կատարել է Ալիևի բոլոր պայմանները. Արցախից զինված ստորաբաժանումների դուրսբերումից մինչև պաշտոնական փաստաթղթերից հայկական երկրորդ հանրապետության բուն անվան ջնջում։ Այժմ եկել է ադրբեջանական հասարակական կազմակերպությունների պահանջները բավարարելու ժամանակը։ Նիկոլ Վովաևիչը պատիվ կհամարի

Նրանք, ովքեր թքած ունեն դավաճանի քարոզների վրա՝ Արարատ լեռն ուրանալու նպատակահարմարության մասին, քանի որ նա այն կողմում է, չեն ուրանա նաև հայկական Արցախի հավերժության խորհրդանիշները՝ մեր քարե Դեդոյին ու Բաբոյին, նույնիսկ եթե Նիկոլը երիցս ճանաչի մեր նախնյաց հողն ադրբեջանական…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВОЗМОЖНО ЛИ ВОССТАНИЕ РАБОВ ВО ФРАКЦИИ ГД?
      2025-01-11 10:21

      Не испугался Пашиняна, Анны, генпрокурора и обвинений антикоррупционного комитета! Сначала депутатов предупредили, что внеочередная сессия начнет свою работу 19 декабря 2024 г., потом ее перенесли на 23, потом отменили вовсе, хотя изначально планировали провести через парламент законопроект о роспуске ополчения ради замены его силами местной самообороны. Невзирая на уже согласованную повестку, после завершения очередной сессии внеочередная так и не была созвана, причем в качестве главной причины в кулуарах парламента фигурировала ссылка на… возбужденное состояние Пашиняна!

    • ТРАМП ПОТРЕВОЖИЛ ГЛАВНЫЙ ИЗ СКЕЛЕТОВ ГЛУБИННОГО ГОСУДАРСТВА
      2025-01-10 10:40

      Избранный президент США Дональд Трамп обещал полностью обнародовать данные об убийстве президента Джона Фитцджеральда Кеннеди. Еще в ходе своей предыдущей предвыборной кампании он обещал предать огласке все материалы скандального покушения, однако этому помешало руководство ЦРУ. В ходе первого президентского срока много говорилось о том, что под грифом секретности остаются 10% материалов, касающихся гибели 35-го президента, который (что немаловажно!) выступал за масштабную реформу ЦРУ. Неужели Трамп не боится, что ему могут помешать? Согласитесь, господа, взрыв у отеля Трампа в Лас-Вегасе и предыдущие покушения придают обещанию избранного президента особую интригу…

    • В ПОВЕСТКЕ СДЕЛКА ПО "ЗАНГЕЗУРСКОМУ КОРИДОРУ"?
      2025-01-08 09:04

      "Я уверен, что Пашинян уже принял решение о выходе Армении из ОДКБ, и это решение он хранит в ящике своего письменного стола. По моим прогнозам, соответствующее заявление будет озвучено до того, как парламент приступит к обсуждению подписей, собранных в пользу членства РА в ЕС", - заявил на исходе 2024 политического года политолог Арутюн Мкртчян. Это заявление совпало с обнародованием факта, что за 10 месяцев 2024 г. товарооборот между РА и РФ был в 2 раза больше, чем за аналогичный период 2023 г., составив 10 млрд 2 млн долларов.

    • ОЧНАЯ СТАВКА ПОКАЗАЛА, ЧТО СУД ГЛУМИТСЯ НАД ЗАКОНОМ
      2025-01-07 10:39

      Новый год встретил в тюрьме руководитель общественной организации "Черная пантера" брат покойного командира одноименного отряда Рустама Гаспаряна Сероб Гаспарян. Речь об известном читателям "Голоса" деле относительно "разоблаченной" группы лиц, которые якобы намеревались осуществить захват власти в РА вооруженным путем после соответствующей подготовки на территории военной части в РФ.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ