Последние новости

Արցախի պետնախարար․ Ամենօրյա ռեժիմով տեղեկություն կփոխանցվի ՌԴ-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսուհետ, հաշվի առնելով նաև մեր ժողովրդի հիմնավոր պահանջը և մեր հետագա քայլերը, ռուս խաղաղապահները պարտավորվել են ամենօրյա ռեժիմով տեղեկությունը՝ փոխանցել Ռուսաստանի Դաշնություն, և պարտավորվել են ընդունել, որ իրենք ունեն աշխատանք անելու անհապաղ իրավիճակը կարգավորելու և հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպումից հետո խաղաղապահների նստավայրի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնեց ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

 

Նա ասաց, որ իրենց պայմանավորվածությունն ուժի մեջ է և Ստեփանակերտի բնակիչները վերադառնում են Վերածննդի հրապարակ՝ այնտեղ շարունակելու բողոքի ակցիան, իսկ Ասկերանի բնակիչներն էլ տեղադրում են վրաններ ՌԴ խաղաղապահների շտաբի մոտ։

Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է համաժողովրդական հանրահավաք։

Արցախցիները երթով գնացել են ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ, որտեղ ԿԽՄԿ-ից պահանջել են Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջ իրականությունը ներկայացնել միջազգային բոլոր կառույցներին։

Այնուհետև իրենց պահանջները ներկայացրել են ռուս խաղաղապահներին և հանդիպել նրանց հրամատարի հետ։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ