Последние новости

Շարմազանով․ Արցախի ադրբեջանացում չի լինելու, թող Նիկոլն էլ, Միշելն էլ, Իլհամն էլ ականջներին օղ անեն

Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմացից մեկնարկել է ՀՀԿ-ի բողոքի ակցիան՝ ի աջակցություն Արցախում այսօր մեկնարկած համաժողովրդական շարժման։

«Սա այն կառույցի գրասենյակն է, որն ունի միջազգային պարտավորություն, ունի պարտավորություն նաև հայ ժողովրդի՝ ՀՀ և ԱՀ քաղաքացիների առջև։ Դեռևս մեր իշխանության օրոք ԵՄ-ն ստորագրել է ՀՀ-ի հետ համագործակցության պայմանագիր, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անքակտելի է։ Այսօր, ԵՄ-ն փոխարեն պաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը վավերացվել է հենց իր կողմից, դարձել է Արցախի ադրբեջանացման քավորը», - հայտարարեց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, թե իրենց համերաշխությունն են հայտնում արցախցի քույրերին և եղբայրներին։

«Արցախի ադրբեջանացում չի լինելու, թող Նիկոլն էլ, Միշելն էլ, Իլհամն էլ ականջներին օղ անեն։ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում», - ասաց Շարմազանովը։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ