Արցախի ՆԳՆ․ Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում 4 անգամ կրակել է դաշտում աշխատող անձանց ուղղությամբ
Ադրբեջանական կողմը հուլիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակ բացելով դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածած հաղորդագրությունից:
Հուլիսի 11-ին ժամը 13:00-ին Չարեքտար գյուղի բնակիչ Ա.Ա.-ն հեռախոսով հաղորդել է այն մասին, որ իրենց տան ուղղությամբ լսվել են արձակված անկանոն կրակոցների ձայներ: Գետավանի բաժանմունքի օպերլիազորը դեպքի վայրում պարզել է, որ նույն օրը ժամը 10:20-11:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ Ա.Ա.-ն իր տնամերձ հողամասում աշխատանքներ է կատարելիս եղել, ադրբեջանական մարտական դիրքից ինքնաձիգի անկանոն կրակոցներ են արձակվել գյուղի և իր ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է այգեգործական աշխատանքները:
Հուլիսի 13-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ամարասի հովտում» 3 կոմբայն, հունձ կատարելու ժամանակ, ժամը 17:40-ին Ադրբեջանի մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել բերքահավաք իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հուլիսի 14-ին ժամը 19:20-ին Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Մաճկալաշեն գյուղին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից ականանետից կրակոցներ են արձակել գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքների ուղղությամբ:
Հուլիսի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 09:50-ի սահմաններում, Ա. Մ.-ն (ծնված 1959թ.), «Fortschritt E 302» խոտհնձիչ տրակտորով Վերին Սզնեք գյուղում խոտհարման աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակահերթեր է արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.