Последние новости

Ղրիմում այրվում է ռազմական զորադաշտը. 4 բնակավայրերից մարդկանց տարհանում են

Հրդեհ է բռնկվել Ղրիմի ռազմական զորադաշտում, փակ է «Տավրիադա» մայրուղու մի հատվածը։ Այս մասին իր թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը։

Ստեղծվել է հրդեհի և ռազմական զորադաշտում ստեղծված արտակարգ դրության հետևանքների վերացման օպերատիվ շտաբ, որը գլխավորել է Աքսյոնովը։

Աքսյոնովի տեղեկացմամբ՝ չորս բնակավայրերից, որոնք գտնվում են այրվող զորադաշտի կողքին, նախատեսվում է տարհանել ավելի քան 2 հազար մարդ։

«Կիրովի շրջանի զորադաշտին կից գոտուց նախատեսվում է չորս բնակավայրերի բնակիչների (ավելի քան երկու հազար մարդ) ժամանակավոր տարհանում»,- տեղեկացրել է Աքսյոնովը։

Ինչպես տեղեկացրել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը, չորս գյուղերի բնակիչների տարաբնակեցումը կտևի մոտավորապես մեկ օր։

Երկաթուղային հաղորդակցությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Ղրիմի կամուրջն աշխատում է ռևերսի ռեժիմով, առանց փոփոխությունների, ավելացրել է նա։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ