Անհետ կորածի ծնող․ Շուտով վրաններ ենք տեղադրելու Բաղրամյանի վրա
Բոլորին խնդրում եմ միանալ մեզ, որ գոնե մեր տղերքը «մի ոտք» շուտ տուն գան: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողի մայրը։
«Անհետ կորածների բոլոր ծնողներին խնդրում եմ թողեք ձեր հողը, գոմը, ամեն ինչը, եկեք ձեր ամենաթանկի համար պայքարեք։ Ո՞ւր են այն կանայք, որոնց ամուսինները տանը չեն, ո՞ւր են այդ կանայք», - ասաց զինծառայողի մայրը։
Նա ասաց, թե չեն հեռանալու Բաղրամյան պողոտայից, չեն բացելու ճանապարհը, անհրաժեշտության դեպքում վրաններ կտեղադրեն, կմնան, մինչև Փաշինյանը չընդունի իրենց։
Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:
Նրանք փակել են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը և պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 12:12
Идея пантюркизма никогда не получала и сейчас не получает однозначного одобрения всех сверхдержав с учетом вытекающих из этого необратимых последствий. Об этом на своей странице в «Facebook» написал бывший министр юстиции Армении Геворк Даниелян.
-
2025-07-16 11:40
Генпрокуратура Армении намерена отобрать у правительства Нагорного Карабаха здание представительства НК в Ереване.
-
2025-07-16 11:38
В Армении в результате сильного ветра вечером 15 июля зафиксировали 10 чрезвычайных происшествий. Об этом сообщает Спасательная служба МВД.
-
2025-07-16 11:38
Министр окружающей среды Армении Акоп Симидян освобожден от занимаемой должности. Соответствующий указ подписал президент Армении.