Последние новости

Ինչո՞ւ է Աննա Հակոբյանի ցուցադրած Էյնշտեյնի գիրքը հայտնվել Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողի մոտ

Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են օրեր առաջ գերեվարված ՀՀ ԶՈւ պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանին։ Ոսկանյանի հետ հանդիպման լուսանկարներում, որոնք հրապարակել է ադրբեջանական կողմը, սեղանին դրված է Ալբերտ Էյնշտեյնի այն նույն գիրքը, որով վերջերս լուսանկարվել էր և գրառում կատարել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Աննա Հակոբյանը լուսանկարը հրապարակել էր հունիսի 15-ին և գրել. «Ֆիզիկայից բան չեմ հասկանում, դժվար էլ հասկանամ, և այնուամենայնիվ ինձ Ալբերտ Էյնշտեյնի օգնությունն է հարկավոր, ընկալելու համար «օֆիսների» գրավիտացիոն ուժն ու տարածաժամանակային հատկությունները, և անցողիկ էակների վրա դրանց ազդեցության հարաբերականության տեսությունը»:

Այն շապիկի վրա, որը կրել էր Աննա Հակոբյանը, գրված է. «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»:

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ