Последние новости

Բաքուն համաձայնություն չի տվել Կասպրչիկի այցին Ադրբեջան

ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն այսօր այցելել է Կոռնիձորի սահմանային հատված։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Անջեյ Կասպրչիկը, բացի Հայաստան այցից, նախատեսել է նաև Ադրբեջան այցելել, սակայն պաշտոնական Բաքուն այդ այցին համաձայնություն չի տվել։ Ադրբեջանի կառավարությունը նման այցի անհրաժեշտություն չի տեսել և «դա համարել է ժամանակի անիմաստ կորուստ»։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ