Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ․ «ՈՉ ԱՐԵՎՄՈՒՏՔ, ՈՉ ՌՈՒՍԱՍՏԱՆ» ԹԵԶԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՊՐՈԵԿՏ Է, ՈՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՀԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԳԱՂՈՒԹԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
Արևմուտքը Հայաստանի որնչացմանը նպաստող շատ քարոզչական թեզեր է հորինել։
Այդ թեզերից մեկն է. «Ոչ Արևմուտք, ոչ Ռուսաստան։ Պետք է լինել հայամետ և հայակենտրոն»։
Արեվմուտքի կողմից այս թեզը շրջանառության մեջ դնելը թույլ չի տալիս մարդկանց հասկանալ, որ Հայաստանը վաղուց արդեն ընտրել է Արևմուտքը, որ Հայաստանը վաղուց արդեն ոչ հայամետ է, ոչ էլ հայակենտրոն։ ՀՀ սահմանադրությունը, ռազմավարական նշանակություն ունեցող օրենքները ընդունվել և ընդունվում են արևմտյան գաղութատիրկան համակարգի սկզբունքների, նորմերի, հասկացությունների, մոտեցումների հիման վրա։ Էլ չեմ խոսում Արևմուտքի առջև ստանձնած բազում պարտավորությունների մասին։
Հայաստանի Հանրապետության հիմքում դրված է Արևմուտքի գաղութ հանդիսացող պետության մոդելը։
Օրինակ շատ հակիրճ նշեմ մի քանի ոլորտ`
- Տնտեսական զարգացման պարտադիր գործիքներից են էժան վարկերը բիզնեսի համար։ Գտնվելով արևմտյան ֆինանսական համակարգի մեջ, Հայաստանին արգելվում է ունենալ ասենք 3%- ոց վարկեր, ինչպես Արևմուտքում է։ Մեզ մոտ դրանք կազմում են օրինակ 15%` 5 անգամ ավել։ Եթե չկան ցածր վարկեր, չկա տնտեսական աճ, չկա բավարար պետական բյուջե պետության կարիքների համար։
- Հայաստանի տնտեսությունը օֆշորային է։ Արևմուտքը ստիպում է, որ օրինակ հանքարդյունաբերողները գրանցվեն արևմտյան օֆշորներում և Հայաստանին այդ ընկերությունների գործունեությունից չնչին գումարներ է մնում։ Այսինքն Արևմուտքը թալանում է Հայաստանի ընդերքը։
- Քանի որ ՀՀ հիմքում Արևմտյան ժողովրդավարության մոդելն է, ապա Հայաստանին արգելված է պետական կառավարման գործում ունենալ գերակա պետական գաղափարախոսություն։ Իսկ Հայ Առաքելական Եկեղեցուն արգելված է լինել գերակա կարգավիճակ ունեցող եկեղեցի։ Հետևաբար պետական կառավարման առումով Արևմուտքը Հայաստանին արգելել է ունենալ նաև ազգային ինքնություն։ Ազգային ինքնությունն այսօր պահպանվում է մարդկանց, բայց ոչ պետության շնորհիվ։
Կան շատ այլ ոլորտներ, որտեղ նույն վիճակն է։
Հիմա Ռուսաստանն այս ամենի միջով ևս անցել էր և կորցրել էր ինքնիշխանությունը։ Սակայն Ռուսաստանը այլևս չի ուզում լինել գաղութի կարգավիճակով և հետևողականորեն ազատագրվում է Արևմուտքի արտաքին կառավարումից։
Ռուսաստանի նպատակն է կառուցել ինքնիշխան պետություններից բաղկացած բազմաբևեռ աշխարհ։ Այդ աշխարհում պետությունների ներքին գործերին խառնվելը արգելվելու է և ամեն մի պետություն ինքն է որոշելու տնտեսության և ժողովրդավարության իր մոդելը` իր ազգային ինքնությանը համապասխան։ Հենց այդպիսի պետությունը կլինի հայակենտրոն։
Հայաստանը չունի այն ուժը, որն իրեն թույլ կտա ազատագրվել Արևմուտքի գաղութատիրական լծից և վերականգնել ինքնիշխանությունը։
Հայաստանը, իր քաղաքական միտքը պետք է ունենան այնպիսի արտաքին քաղաքական կողմնորոշում, որը կօգնի ազատագրվել։ Այդ կողմնոևոշումը միայն ռուսականն է։ Առանց դեպի Ռուսաստան ուղղված կողմնորոշման Հայաստանը ազատագրվելու և ապրելու շանս չունի։ Առանց ռուսական արտաքին կողմնորոշման, Հայաստանը հայակենտրոն, ըստ սահմանման, լինել չես կարող։
Հետևաբար <<ոչ Արևմուտք, ոչ Ռուսաստան>> թեզը Արևմտյան պրոեկտ է, որի նպատակն է Հայաստանը պահել Արևմուտքի գաղութի կարգավիճակով, թույլ չտալ, որ ազատագրվի, ինչն էլ ի վերջո բերելու է պետականության կորստին։
Հայկ այվազյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-11 10:14
«Президент Молдовы Майя Санду заявила, что страна впервые закупила газ у Болгарии, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук Ваге Давтян. - Сделка состоялась 31 декабря через платформу Balkan Gas Hub, откуда газ поставлялся в Молдову через Румынию и Украину.
-
2025-01-10 09:45
Заявление Координационного совета Российско-Армянских организаций (КС РАО) по поводу армяноненавистнического заявления Ильхама Алиева Армянские организации России, входящие в состав Координационного совета Российско-Армянских организаций, возмущены последними высказываниями президента Азербайджанской Республики. В связи с заявлением Ильхама Алиева о том, что Армения создана на чужой земле и является фашистским государством, считаем нужным заявить:
-
2025-01-09 17:37
«Меня удивляют люди, особенно из оппозиционного поля, которые забывают, что именно Левон Тер-Петросян был основателем системной коррупции в Армении», – пишет медиаэксперт Тигран Кочарян.
-
2025-01-09 11:19
В 2024 году продолжился рост количества граждан и гостей Армении, пользующихся услугами пассажирского сообщения компании «Южно-Кавказская железная дорога». По сравнению с 2023 годом зафиксирован рост пассажиропотока на 4,6%, что составило порядка 563 тысяч пассажиров. Компания отмечает рост количества пассажиров с 2021 года.