ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ
Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը։ Արդեն 29-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ Միությունը գնահատում և խրախուսման է արժանացնում մշակույթի և գիտության տարբեր բնագավառների լավագույններին։
Այս տարի մրցանակ հանձնվեց 4 անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ և Դեկորատիվ-կիրառական արվեստ։ Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 55 մասնակից. հանձնաժողովն ընտրել է դրանցից լավագույններին: Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնեց մրցութային հանձնաժողովների նախագահներին՝ անաչառ ընտրության համար: Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում նշեց, որ հատկապես այս օրերին պետք է մշակույթն արժևորել, ստեղծագործել, պահպանել ազգայինը, ազգային կրթությունն ու դպրոցը․ հենց այդ ձգտումներին է միտված «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը։
«Առաջին անգամ «Գրականություն» անվանակարգը կոչվեց անվանի գրականագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Ազատյանի անունով։ Խորհրդանշական է․ Երվանդ Ազատյանի անմիջական ջանքերով է կայացել «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը և դարձել ամենամյա»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի և Կանադայի Թեքեյան միությանը. «Շաքե Ղազարյան-Թեքեյան» հիմնադրամն ապահովում է մրցանակաբաշխության նաև նյութական կողմը։
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր անվանակարգում հաղթողն ստանում է 1500 դոլարին համարժեք դրամ։
«Գրականություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց Նորայր Ադալյանին՝ «Էմբրիոն» վիպակների ժողովածուի և Հուսիկ Արային՝ «Կորած սերունդ» բանաստեղծությունների ժողովածուի համար։
«Հայագիտություն» անվանակարգում «Վահան Թեքեյան» մրցանակը շնորհվեց Ամատունի Վիրաբյանին և Սոնյա Միրզոյանին՝ «Հայ սպաները Առաջին աշխարհամարտում և Առաջին Հանրապետության բանակի սպաները» պատմակենսագրական բառարանի համար և Արամ Հովհաննիսյանին «Մլեհ Ռուբինյան իշխանապետ Կիլիկիո հայոց» աշխատության համար։ «Կերպարվեստ» անվանակարգում մրցանակը շնորհվեց երկու հեղինակի՝ գեղանկարիչ Մելքոն Հովհաննիսյանին՝ «Մոռացված մեղեդի» շարքի համար և Աշոտ Գևորգյանին «Ջրի հիշողություն» ստեղծագործությունների շարքի համար։ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությանն այս տարի առաջին անգամ մրցանական տրվեց նաև «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգում․ մրցանակը շնորհվեց նկարիչ-խեղեցգոր Էլմիրա Չոփիկյանին։ Մրցանակները հանձնեցին մրցութային հանձնաժողովների նախագահները, որոնք իրենց ոլորտներում անվանի ու ճանանչված գործիչներ են։ Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին իրենց գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար, քանի որ «Վահան Թեքեյան» մրցանակը պատվաբեր և պարտավորեցնող մրցանակ է։
Մրցանակաբաշխությանը կատարումներով հանդես եկավ Կոմիտասի անվան քառյակը։
Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 10:14
В предшествующий выборам период вся азербайджанская пропагандистская машина все более открыто начнет вести психологическую войну против армянского общества, угрожая, что если мы отстраним Пашиняна, то это приведет к войне, в этом же духе будет вестись также пропаганда гэдэшников, написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-04 14:32
Кризис в отношениях между Россией и Азербайджаном продолжает нарастать. Поводом для новой волны напряжённости стало задержание в Баку российских журналистов, представляющих агентство «Sputnik Азербайджан», - пишет в своем телеграм-канале первый заместитель председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин
-
2025-07-04 09:22
Международная христианская солидарность (CSI) призывает власти Армении освободить заключенных архиепископов и всех других политических заключенных и воздержаться от вмешательства во внутренние дела Армянской апостольской церкви. CSI также призывает Францию и все государства-члены ЕС проявить солидарность с жертвами репрессий, а не с теми, кто их совершает. Об этом говорится в размещенном на сайте организации заявлении которое приводим полностью в переводе «ГА».
-
2025-07-03 14:57
16 июня Ардшинбанк завершил розыгрыш призов, организованный для держателей карт Mastercard Business. Онлайн-розыгрыш призов был организован и проводился на официальном YouTube-канале банка. Счастливчики, выбранные случайным образом, выиграли 3 Apple MacBook Air 13 M4, а главным призом стала 5-дневная поездка в Объединенные Арабские Эмираты на двоих.