Վահե ԴԱՎԹՅԱՆ․ TOTAL ENERGIES-Ի ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԻԿ
Ֆրանսիական առանցային ընկերություններից մեկը՝ էներգետիկ հսկա Total Energies-ը 650 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայաններ կկառուցի Նախիջևանում: Կայաններում արտադրված էլեկտրաէներգիան կարտահանվի Թուրքիա ու Եվրոպա:
Իհարկե, դա չի խանգարում Ալիևին խոսել գաղութատիրական բարդույթով տառապող Փարիզի մասին: Դա չի խանգարում նաև Փարիզին հանդես գալ պրոհայկական հռետորաբանությամբ: Խոսույթը խոսույթով, իսկ ՛՛հողի վրա՛՛ եկամտաբեր համագործակցությունից որևէ մեկը չի պատրաստվում հրաժարվել:
Ֆրանսիական էներգետիկ հսկայի ակտիվացումը Նախիջևանում պետք է դիտարկել նաև ՛՛Զանգեզուրյան միջանցքի՛՛ հնարավոր բացման հեռանկարի ներքո: Հիշեցնեմ, որ 2020 թ.-ից ի վեր Բաքուն խոստանում է Եվրոպային միջանցքով գազամուղ, ինչպես նաև էլեկտրահաղորդման գիծ անցկացնել: Բնականաբար, Ռուսաստանից էներգետիկ կախվածության նվազեցման նպատակով:
Նշեմ, որ Total Energies-ի տնօրենների խորհրդում ներառված են Ֆրանսիայի ներքին ու արտաքին քաղաքականության վրա անմիջական ազդեցություն ունեցող մարդիկ:
Վահե ԴԱՎԹՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 19:01
Общественный деятель Вазген Сагателян пишет на своей странице в Фейсбук:
-
2025-06-27 15:31
Согласно эксклюзивным сведениям портала MediaHub, посланные в Эчмиадзин с целью задержать Микаэла Аджапахяна представители СНБ и различных подразделений полиции отказались применить силу, чтобы подвергнуть архиепископа приводу, а также отказались от применения силы в отношении собравшихся тысяч граждан и священнослужителей.
-
2025-06-26 17:19
Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.
-
2025-06-26 09:35
«Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится: