Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության անդամներին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով, միգրացիայի և ներքին գործերի, հետազոտությունների և նորարարության, միջազգային գործընկերության գլխավոր տնօրինությունների համատեղ պատվիրակության անդամներին:
Փոխվարչապետը հանդիպման սկզբում ԵՄ գործընկերներին ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց կարիքները և Կառավարության կողմից նախաձեռնված միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային հնարավոր զարգացումների տարբեր սցենարների համատեքստում Հայաստանին սպասվող հավանական մարտահրավերներին:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական կիրարկումը ճանապարհային քարտեզով սահմանված ժամկետում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 13:34
Конгрегация мхитаристов в Венеции выражает солидарность с Армянской Апостольской церковью. Об этом говорится в заявлении ордена на его официальной странице в соцсети.
-
2025-06-28 13:32
Антикоррупционный суд по требованию генпрокуратуры Армении 26 июня начал дело о конфискации незаконного имущества в отношении близких экс-главы Службы национальной безопасности Армении Карлоса Петросяна. Эту информацию Sputnik Армения подтвердили в суде.
-
2025-06-28 13:30
«В конце сентября, начале октября, премьер-министр Армении Пашинян будет присутствовать на сессии ПАСЕ, у него будет возможность выступить перед Ассамблеей и ответить на вопросы», — заявил на пресс-брифинге глава Парламентской ассамблеи Совета Европы (ПАСЕ) Теодорос Русопулос, отвечая на вопрос об арестах представителей духовенства и оппозиции и непосредственного вмешательства главы армянского государства в судебный процессы.
-
2025-06-28 13:27
МИД Азербайджана выступило с заявлением в связи с задержаниями азербайджанцев в Екатеринбурге.