Օ'Բրայեն. Մենք Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու հնարավորություն ենք տեսնում
Մենք Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն ենք տեսնում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Մեզ ոգևորում է այն, որ երկու կողմերն էլ միմյանց հետ խոսում են՝ ուղղակիորեն և միջնորդների միջոցով: Եվ դրա շնորհիվ մենք տեսնում ենք ողջ տարածաշրջանին օգուտ բերելու իրական հնարավորություն։ Օրինակ, եթե Կենտրոնական Ասիայից առևտուրը կարողանա հոսել Ադրբեջանի և Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա, դա զգալի խթան կլինի այս առևտրային ճանապարհի բոլոր երկրների համար: Եվ մենք ուրախ կլինենք դրա մի մասնիկը դառնալու հնարավորությանը։
Միևնույն ժամանակ, եթե որոշում կայացվի դրան չհասնել խաղաղ ճանապարհով, մենք ստիպված կլինենք օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ այս տեսակի առևտրային ճանապարհի ստեղծումից խուսափելու համար։ Այսպիսով, մենք կողմերին շատ հստակ ներկայացրել ենք այն, ինչ մենք հույս ունենք տեսնել և այլ կերպ առաջ շարժվելու հետևանքները: Այնպես որ, մենք անհամբեր կսպասենք, թե ինչպես կավարտվի խաղը: Մենք գիտենք, որ նրանք հետաքրքրություն են հայտնել մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կնքելու համար, և մենք կցանկանայինք, որ դա տեղի ունենա»,- ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 13:34
Конгрегация мхитаристов в Венеции выражает солидарность с Армянской Апостольской церковью. Об этом говорится в заявлении ордена на его официальной странице в соцсети.
-
2025-06-28 13:32
Антикоррупционный суд по требованию генпрокуратуры Армении 26 июня начал дело о конфискации незаконного имущества в отношении близких экс-главы Службы национальной безопасности Армении Карлоса Петросяна. Эту информацию Sputnik Армения подтвердили в суде.
-
2025-06-28 13:30
«В конце сентября, начале октября, премьер-министр Армении Пашинян будет присутствовать на сессии ПАСЕ, у него будет возможность выступить перед Ассамблеей и ответить на вопросы», — заявил на пресс-брифинге глава Парламентской ассамблеи Совета Европы (ПАСЕ) Теодорос Русопулос, отвечая на вопрос об арестах представителей духовенства и оппозиции и непосредственного вмешательства главы армянского государства в судебный процессы.
-
2025-06-28 13:27
МИД Азербайджана выступило с заявлением в связи с задержаниями азербайджанцев в Екатеринбурге.