Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները նոյեմբերին այցելել են ադրբեջանական կողմից ձերբակալված հայերին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Այցը տեղի է ունեցել ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակում։ Ձերբակալվածների համար պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ կապ հաստատելու համար։
Բացի այդ, կազմակերպության աշխատակիցները տեսակցել են Հայաստանում դատապարտված ադրբեջանցի զինծառայողներին։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ Երևանը օգտագործում է իր ողջ գործիքակազմը, որպեսզի Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները, օր առաջ վերադառնան Հայաստան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին` նշել էր, որ Երևանը պատրաստ է Հայաստանում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել հայ գերիների հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 13:34
Конгрегация мхитаристов в Венеции выражает солидарность с Армянской Апостольской церковью. Об этом говорится в заявлении ордена на его официальной странице в соцсети.
-
2025-06-28 13:32
Антикоррупционный суд по требованию генпрокуратуры Армении 26 июня начал дело о конфискации незаконного имущества в отношении близких экс-главы Службы национальной безопасности Армении Карлоса Петросяна. Эту информацию Sputnik Армения подтвердили в суде.
-
2025-06-28 13:30
«В конце сентября, начале октября, премьер-министр Армении Пашинян будет присутствовать на сессии ПАСЕ, у него будет возможность выступить перед Ассамблеей и ответить на вопросы», — заявил на пресс-брифинге глава Парламентской ассамблеи Совета Европы (ПАСЕ) Теодорос Русопулос, отвечая на вопрос об арестах представителей духовенства и оппозиции и непосредственного вмешательства главы армянского государства в судебный процессы.
-
2025-06-28 13:27
МИД Азербайджана выступило с заявлением в связи с задержаниями азербайджанцев в Екатеринбурге.