Последние новости

«Ռիբար»․ Ադրբեջանը արտադրում և Ուկրաինա է ուղարկում զինամթերքներ

Ադրբեջանը արտադրում և Ուկրաինա է ուղարկում զինամթերքներ, գրել է «Ռիբար» Թելեգրամ-ալիքը։

«OSINT-ի (հետախուզություն ըստ բաց աղբյուրների- խմբ.) դերի հերթական օրինակը արդի պայմաններում կարևորագույն տեղեկություններ ստանալու համար. ուկրաինացի ակտիվիստը որոշել է պարծենալ նրանով, որ մի ինչ-որ «գործընկեր երկիր» կազմակերպել է 122 միլիմետրանոց արկերի արտադրություն և կադրեր է տեղադրել արտադրամասերից։

Սակայն RTVI ալիքի լրագրողը տեսագրության և լուսանկարների մեջ նկատել է տեղեկատվական վահանակներ Palladium Defence and Security Solutions-ի՝ ադրբեջանական ընկերության խորհրդանշաններով, որի կենտրոնակայանը Բաքվում է։ Այն պաշտոնապես «Ուկրոբորոնպրոմ»-ի գործընկերն է, ինչը կարելի է տեսնել ձեռնարկության պաշտոնական կայքում։

Սա փաստորեն առաջին օբյեկտիվ վկայությունն է, որ Ադրբեջանը պատրաստում և ուղարկում է զինամթերքներ Կիևի ռեժիմի համար։ Դա, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենում նաև Մեծ Բրիտանիայի փողերով. նույն սխեմայով ադրբեջանցիները նախկինում Ուկրաինայի ԶՈւ-ին էին ուղարկում ականազերծման միջոցներ։

Դե, իսկ Բաքվի իշխանությունների դիրքորոշումը հատուկ ռազմական գործողության հանդեպ վաղուց հայտնի է։ Դրա փոփոխությանն սպասելը ճիշտ չէր լինի առաջին հերթին հայրենական նախարարությունների (ան)գործության պատճառով, որոնք ոչ մի կերպ չեն արձագանքում անգամ երկրում ռուսամետ լրագրողների ձերբակալություններին»,- նշվել է հաղորդագրությունում։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ