ԵԱՏՄ-ում Իրանի հետ առևտրի աճ են կանխատեսում
Իրանի հետ ԵԱՏՄ-ի ազատ առևտրի գոտու մասին լիաֆորմատ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել դեկտեմբերի 25-ին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի շրջանակում։ Այս մասին ԵՏՀ առևտրի գծով նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես նշել է նախարարը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանխատեսումների համաձայն` համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո երկրների ապրանքաշրջանառությունն առաջիկա 5-7 տարիների ընթացքում կարող է հասնել 18-20 մլրդ դոլարի։
«Այդ համաձայնագրին մենք մեծ նշանակություն ենք տալիս», – ասել է նա։
Սլեպնյովը նշել է, որ Իրանի համար սա առաջին համաձայնագիրն է ազատ առևտրի գոտու վերաբերյալ, և որ այն մեծ հեռանկարներ է բացում, մասնավորապես ՌԴ մատակարարների համար։ Նրանք ապրանքների 90%–ի մատակարարման համար արտոնյալ հասանելիություն կստանան։
Սլեպնյովի խոսքով` դա ծածկում է դեպի Իրան ՌԴ–ի ներկայիս արտահանման ծավալների 99,2%–ը։
Տուրքերի միջին չափը ՌԴ մատակարարների համար համաձայնագրի ստորագրումից հետո կնվազի 30%–ից մինչև 4,5%։ Սա թույլ կտա արտահանման ներկայիս ծավալների պարագայում 380 մլն դոլար տնտեսել։
«Իհարկե մի շարք խնդիրներ կան. Իրանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ, այդ պատճառով այնտեղ կանոնակարգման առանձնահատկություններ կան, որոնք պետք է համաձայնեցնենք ապագա համաձայնագրի հետ ինչպես թափանցիկության առումով, այնպես էլ այլ տարրերի, քանի որ մեր առևտրում կիրառելու ենք Առևտրի համաշխարհային կազմակերպության բազան, որին ընտելացել են բոլորը։ Երկրորդ պահը` դա իհարկե հաշվարկների հարց է, այստեղ որոշակի դրական միտում է նկատվել, ազգային արժույթով մենք հաշվարկների մեծ մասնաբաժին ունենք։ Աշխատանքն ընթանում է», – նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը (տուրքերի նվազում ապրանքների սահմանափակ թվի համար) ուժի մեջ է մտնել 2019 թվականի հոկտեմբերին։
Դրանից հետո բանակցություններ սկսվեցին մշտական հիմքով համաձայնագիր ստորագրելու մասին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 13:13
Минуты назад зазвонили колокола Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-06-27 13:02
Представители силовых структур Армении пытались увезти предстоятеля Ширакской епархии ААЦ Микаэла Аджапахяна.
-
2025-06-27 12:54
Высшее духовенство примет решение о дальнейших действиях. Об этом заявил Католикос всех армян Гарегин II гражданам и священникам, собравшимся в Первопрестольном Эчмиадзине, где в эти минуты находятся спецназ СНБ и следователи для задержания архиепископа Микаэла Аджапахяна.
-
2025-06-27 12:26
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил власти Армении в том, что они превратили страну в эпицентр геополитического противостояния. Об этом говорится в его новом заявлении, переданном через адвокатов.