Միրզոյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել են. հայտնի է` ինչ են քննարկել
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին տեղեկացրել է 2023թ. նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքների մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի վերաբերյալ:
Հիշեցնենք` Տասմագամբետովը Հայաստան է ժամանել այսօր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 13:13
Минуты назад зазвонили колокола Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-06-27 13:02
Представители силовых структур Армении пытались увезти предстоятеля Ширакской епархии ААЦ Микаэла Аджапахяна.
-
2025-06-27 12:54
Высшее духовенство примет решение о дальнейших действиях. Об этом заявил Католикос всех армян Гарегин II гражданам и священникам, собравшимся в Первопрестольном Эчмиадзине, где в эти минуты находятся спецназ СНБ и следователи для задержания архиепископа Микаэла Аджапахяна.
-
2025-06-27 12:26
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил власти Армении в том, что они превратили страну в эпицентр геополитического противостояния. Об этом говорится в его новом заявлении, переданном через адвокатов.