«Ո՛չ թալանին»․ Դեկտեմբերի 26-ին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա կանցկացնի Երևանի քաղաքապետարանի մոտ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դեկտեմբերի 26-ին ակցիա կանցկացնի:
«Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել բիզնեսի տարբեր տեսակների վրա ևս:
Սպասվող թանկացումներն ու թալանը կանխելու համար «Մայր Հայաստանը» դեկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 9։00-ին, Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ բողոքի ակցիա է իրականացնելու:
«Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում թալանին»,-ասվում է շարժման տարածած հայտարարության մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 13:45
Несколько сотрудников СНБ Армении проникли в резиденцию Католикоса Всех армян через окно сторожевого поста.
-
2025-06-27 13:13
Минуты назад зазвонили колокола Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-06-27 13:02
Представители силовых структур Армении пытались увезти предстоятеля Ширакской епархии ААЦ Микаэла Аджапахяна.
-
2025-06-27 12:54
Высшее духовенство примет решение о дальнейших действиях. Об этом заявил Католикос всех армян Гарегин II гражданам и священникам, собравшимся в Первопрестольном Эчмиадзине, где в эти минуты находятся спецназ СНБ и следователи для задержания архиепископа Микаэла Аджапахяна.