Последние новости

ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սիրելի արցախցիներ,

«Project Skill Harbor» կրթական նախագիծը սկսում է 6-ամսյա անվճար եզակի դասընթացներ՝ ՏՏ ոլորտում մեծ պահանջարկ ունեցող հետևյալ ուղղություններով՝ QA (որակի ապահովում) և հաշվողական դիզայն «BeeGraphy», ինչպես նաև Python-ի և տեխնիկական անգլերենի դասընթացներ՝ նշված ուղղությունները հեշտությամբ յուրացնելու համար: Դասընթացները ձեզ կտան համապարփակ գիտելիք և հմտություններ, որոնք անհրաժեշտ են այսօրվա տեղեկատվական համայնքում հաջողակ կարիերա սկսելու համար: Երկու շաբաթ ծրագիրը փորձարկելուց հետո, դուք կկարողանաք ընտրել ձեզ անհրաժեշտ ուղղությունը:

Դասընթացի առավելություններից է անհատականացված մոտեցումը, որը ձեզ հնարավորություն կտա կազմել եզակի ուսումնական ծրագիր՝ ձեր մասնագիտական նպատակներին և հետաքրքրություններին համապատասխան:

Ինչպես մասնակցել

Ուսումնական նախագծին մասնակցելու, ինչպես նաև մանրամասներին ծանոթանալու համար միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝ Educational Project Skill Harbor, այնուհետև ուղարկեք ձեր մասին հիմնական տեղեկությունները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար [email protected] հասցեին: Գրանցումը հաջողությամբ ավարտելուց հետո, դուք կստանաք նախագծի Demo տարբերակի ներկայացմանը մասնակցելու հրավեր, որտեղ նշված կլինի ուսումնական հաստատություն այցելության օրը, ժամը և հասցեն: Demo-ի ընթացքում կծանոթանաք 6-ամսյա դասընթացներից յուրաքանչյուրի ծրագրին և կընտրեք զարգացման ուղղությունը։ Դասընթացի ավարտից հետո, Project Skill Harbor-ը կաջակցի ձեզ հարցազրույցներին պատրաստվելու հարցում, կստանաք նաև խորհրդատվություն՝ Ձեր պրոֆիլին համապատասխանող առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

Ծրագրին կարող են դիմել 17-22 տարեկան տղաներ և աղջիկներ:

Դասընթացների սկիզբը՝ 10.01.2024թ.

Դիմումներն ընդունվում են մինչև 29.12.2023թ.

Հարցերի դեպքում կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին:

QA թեստավորում

QA-ն կամ որակի վերահսկողությունը պրակտիկ գործընթաց է, որի նպատակն է կանխել սխալները, որոնք կարող են առաջանալ ծրագրավորման աշխատանքի ընթացքում։ QA մասնագետի ճիշտ և համակարգված աշխատանքի շնորհիվ այսօր կազմակերպությունները կարողանում են ստեղծել հաճախորդի պահանջներին համապատասխան պրոդուկտ/ծառայություն:

Հաշվողական դիզայն՝ BeeGraphy

Նրանք, ովքեր կընտրեն հաշվողական դիզայնը, ձեռք կբերեն բացառիկ հմտություններ և հնարավորություն ինտեգրվել առաջադեմ CAD (Computer-Aided Design) տեխնոլոգիաների ոլորտին և պատրաստվել հաջող մեկնարկի մասնագիտական ​​ոլորտում, այդ թվում՝ BeeGraphy ստարտափում, որն ապահովում է հաշվողական դիզայնի ոլորտում առաջադեմ գործիքներ և տեխնոլոգիաներ։

Python

Դասընթացը կսովորեցնի ինչպես օգտագործել Python-ը տվյալների վերլուծության, վեբ մշակման, գիտական հաշվարկների և այլնի համար: Python-ը ակտուալ կիրառություն ունի Back-End ծրագրավորման, տվյալների վերլուծության, արհեստական բանականության, ինչպես նաև համակարգչային գիտության բնագավառներում:

Տեխնիկական անգլերեն

Այս դասընթացը նպատակ ունի մասնակիցներին տրամադրել անհրաժեշտ լեզվական գործիքներ և ոլորտին հատուկ տերմինաբանություն՝ ՏՏ ոլորտին առնչվող տարբեր շրջանակներում վստահ և արդյունավետ հաղորդակցվելու համար։ Դասընթացի ավարտից հետո կկարողանաք ընդլայնել ընդհանուր անգլերեն լեզվի հմտությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ՏՏ տերմինաբանությանը և բառապաշարին:

Սիրով Ձեր «Project Skill Harbor»

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПЕРВЫЙ ТУРИСТИЧЕСКИЙ ПОЕЗД В АРМЕНИИ
    2025-06-26 17:19

    Компания «Южно-Кавказская железная дорога» совместно с чешским туристическим оператором Gepard Express предоставляют новую для Армении услугу туристического поезда. Первый поезд отправится в 9-дневный рейс 28 июня и будет курсировать по Армении и Грузии.

  • «БЕЗЗАКОНИЕ, НАСИЛИЕ И ПРОИЗВОЛ ПАШИНЯНОВСКОГО РЕЖИМА ДОСТИГЛИ БЕСПРЕЦЕДЕНТНЫХ МАСШТАБОВ»
    2025-06-26 09:35

    «Джавахкская диаспора России» выступила с заявлением, в котором говорится:

  • АКОП БАДАЛЯН: ПРИ ПОСЛЕДОВАТЕЛЬНОЙ РАБОТЕ РЕЗУЛЬТАТЫ БЫВАЮТ ЗАМЕТНЫМИ
    2025-06-26 09:15

    Наличие оговорок Ливана в связи со «Стамбульской декларацией» Организации исламского сотрудничества и принятыми резолюциями, которые, как уже известно, содержат неприемлемые формулировки в адрес Армении, подтверждает, что вполне возможно было путем эффективной дипломатической работы добиться оговорок по крайней мере от ряда стран или вообще не допустить включения этих положений в декларацию, а не реагировать на уровне МИД РА уже постфактум, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.

  • НОЛЬ БЕЗ ПАЛОЧКИ В ЧАЛМЕ
    2025-06-26 09:00

    22 июня ряд шиитских лидеров в Азербайджане распространил открытое письмо находящегося в тюрьме лидера «Союза мусульман Азербайджана» Талеха Багирзаде, в котором он требует от бакинских властей осудить действия Израиля против «братского Ирана». Напомним, что уроженец Нардарана считается самым авторитетным шиитским теологом в Азербайджане, которого в январе 2017 г. бакинский суд приговорил к 20 годам заключения.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ