Մեդվեդև ՌԴ-ն հարված կհասցնի Ուկրաինայում օտարերկրյա ռազմակայաններին, եթե դրանք ստեղծվեն
Ռուսաստանն անպայման հարված կհասցնի Ուկրաինայում օտարերկրյա ռազմակայաններին, եթե դրանք ստեղծվեն։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր Թելեգրամ-ալիքում։
Խոսելով ԵՄ պատրաստած հռչակագրի մասին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ՝ նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ փաստաթուղթն ինքը «անգրագիտություն է՝ առանց ավելացված արժեքի։ Բայց այն Կիևին առանձին երկրների հետ համաձայնագրեր կնքելու հնարավորություն է տալիս սպառազինությունների մատակարարման, զինծառայողների պատրաստման, ռազմական ծրագրերի ֆինանսավորման և շատ այլ բաների մասին, ընդհուպ մինչև Ուկրաինայում ռազմակայանների ստեղծումը։
«Ահա այսպիսի մոդել. ՆԱՏՕ ձեզ չենք վերցնի, պատերազմ չենք ցանկանում Ռուսաստանի հետ, բայց անհատական կարգով ձեզ ոչ մի բանով մի սահմանափակեք։ Եվ այստեղ հարցն արդեն այն է, թե ինչպես են նրանք մեկնաբանելու Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը։ Այլ խոսքով, երբ Ռուսաստանը հարված հասցնի նման կայանին (իսկ դա անպայման կպատահի, քանի որ կայանի զինծառայողները հատուկ եկել են մեր դեմ կռվելու համար), արդյո՞ք դաշինքի երկրները պատրաստ կլինեն հավաքական պատասխանի մեր երկրին՝ կայանի ոչնչացման համար, որն ստեղծվել է ՆԱՏՕ երկրներից մեկում»։
Մեդվեդևը նշել է, որ հարվածը ցանկացած ռազմակայանին, անկասկած, հիմնավորում է այդ պայմանագրի 6-րդ հոդվածի կիրառման համար («Զինված հարձակում... պայմանավորվող կողմերից որևէ մեկի զինված ուժերի, նավերի կամ օդանավերի վրա»)։ «Իսկ հետո ավելի հետաքրքիր է՝ պատասխանը պարտադիր չէ, որ լինի ռազմական կամ հավաքական, ինչպես ասված է պայմանագրի այդ նույն 5-րդ հոդվածում»,- նշել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.