Կոլոմինա. Հայաստանը հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը և հեռանալ Մոսկվայից
ՆԱՏՕ-ն շատ լավատես է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագրի վերաբերյալ։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Մենք կարծում ենք, որ սա շատ լավ նորություն է։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Մենք աջակցում ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերին այս գործընթացում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից երկկողմ հիմունքներով ձեռնարկվող ջանքերին։ Մեզ համար իսկապես կարևոր է, որ կայունությունը կովկասյան տարածաշրջանում պահպանվի ոչ միայն այն աշխատանքի շնորհիվ, որը մենք անում ենք Վրաստանում, այլ նաև այն կայունության միջոցով, որը կարող է հաստատվել Հայաստանում և Ադրբեջանում»։
Պատասխանելով հարցին, թե տեսնու՞մ է Երևանի շահագրգռվածությունը ՆԱՏՕ-ի հետ մերձեցման հարցում, Կոլոմինան նշել է, որ Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը և որոշակիորեն հեռանալ Մոսկվայից։ «Դա այն է, ինչ մենք խրախուսում ենք: Հայերն ազատ են իրենց որոշումները կայացնելու մեջ, բայց նրանք որոշել են դա անել, և ես կարծում եմ, որ նրանք արդեն սկսում են մոտենալ մեզ՝ ավելի շատ համագործակցություն խնդրելով, ավելի շատ քաղաքական երկխոսություն պահանջելով, ավելի շատ ՆԱՏՕ-ի ներկայություն պահանջելով:
Մենք սատարում ենք մեր գործընկերների ցանկացած որոշում, որը, մեր կարծիքով, օգտակար է տարածաշրջանի կայունության համար։ Սա շատ կարևոր է մեզ համար»,- ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.