Последние новости

ԱԺ-ն ընդունեց զինվորական ծառայությունից փողով ազատվելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց Զինծառայությունից փողով ազատվելն օրինականացնելու` ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը։ Կողմ քվեարկեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները (61 ձայն), դեմ` «Հայաստան» խմբակցությունից (27 ձայն), և ձեռնպահ ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները (6 ձայն): Նախագիծն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում։

Նշենք, որ տվյալ օրինագիծը բազմաթիվ տարաձայնությունների առիթ էր դարձել և՛ ՔՊ–ական, և՛ ընդդիմադիր պատգամավորների շրջանում։

Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ ակնկալվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե։

Օրենքի նախագիծը` ԱՅՍՏԵՂ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ