Последние новости

ԲԱՔՈՒՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐ «ՄՇԱԿՈՒՅԹՆ» Է ՆԵՐԴՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Ալիևի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժամանակավոր բռնազավթված տարածքներում կազմակերպել է 26 «ընտրատեղամաս», այդ թվում՝ Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում: Իհարկե, քիչ թե շատ մտածող մարդու համար ակնհայտ է այս քայլի նպատակը. ցույց տալ, թե առաջին անգամ համահանրապետական ընտրություններն անցկացվում են ընդգծված բռնապետական կարգեր ունեցող այդ կեղծ պետության «ողջ տարածքում» և վերահաստատել «հաղթակիրի» լեգիտիմությունը, ինչպես 2020 թվականին փոքրիկ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական 44-օրյա լայնածավալ ագրեսիայից հետո սկսեցին անվանել ադրբեջանցիները Բաքվի ռեժիմի պարագլխին։ Իսկ ԼՂՀ նախագահի նախկին նստավայրում ընտրատեղամասի բացումն առանձին պատմություն է, որին կանդրադառնանք այս հոդվածի վերջում:

Բոլորին էլ, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ դրա սահմաններից շատ հեռու, միանգամայն հասկանալի է, որ արդար քաղաքական պայքարի համար պայմանների իսպառ բացակայության պայմաններում արտահերթ ընտրություններ նշանակելու նպատակը Ալիևի և իր ավտորիտար ռեժիմի իշխանությունը երկարաձգելն է։ Իսկապես, ս.թ. փետրվարի 7-ին նշանակված նախագահական «ընտրությունների» արտահերթության ողջամիտ բացատրություն և դրանց քաղաքական անհրաժեշտության տրամաբանական հիմնավորում չկա (հերթական ընտրությունները հանրապետությունում պետք է տեղի ունենային 2025 թվականին. Իլհամ Ալիևը յոթ տարի ժամկետով Ադրբեջանի նախագահ է «ընտրվել» 2018 թվականի ապրիլի 11-ին) ։

«Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները ռեժիմի լեգիտիմությունն ապահովելու փորձ են, քանի դեռ չի մարել Ղարաբաղում տարած հաղթանակի կապակցությամբ էյֆորիան»,- իր հոդվածում գրում է ադրբեջանցի սոցիոլոգ Բահրուզ Սամեդովը:

Ակնհայտ է նաև ամայացած Արցախի ժամանակավոր բռնազավթված տարածքներում «ընտրատեղամասերի» բացման արտաքին ցուցադրականությունը։ Սակայն տվյալ քայլն ունի իր ներքին պրագմատիկ նպատակը։ «Գորշ գոտու» վերածված գրավյալ տարածքները, որտեղ քվեարկության ժամանակ, անկասկած, կհրավիրվի «միջազգային դիտորդ»-խավիարակերների փոքր խումբ, կարելի է ողջ թափով օգտագործել Բաքվի ավանդական, ինչպես նաև նոր ընտրակեղծիքների և մեքենայությունների փորձարկման համար, օրինակ՝ իրենց կեղտոտ քարոզչական խաղերում ներգրավելով Լեռնային Ղարաբաղում մնացած ամեն առումով տկար մի քանի տասնյակ մարդկանց, մասնավորապես՝ ստիպելով նրանց փառաբանել ավտորիտար ռեժիմն ու դրա պարագլխին։ Կարող են նաև Բաքվից ավտոբուսներով բերել (ինչպես դա արվում էր 2022-2023 թվականներին Արցախի շրջափակման ժամանակ «բնապահպանների» պարագայում) հյուրախաղորդ-ընտրողների՝ նորաթուխ ղարաբաղցիների անվան տակ, որպեսզի «հաղթակիրի» համար վստահ «հաղթանակ» ապահովեն նաև ներքին ճակատում…

Առանց նախնական հանրային քննարկումների արտահերթ ընտրություններ նշանակելն արդեն իսկ լրջագույն կեղծիք է և մարդկային իրավունքների ու միջազգային նորմերի խախտում: Իսկ սեփական ժողովրդի դեմ Բաքվի ռեժիմի այդ հանցագործությանը նախորդեցին վերջին շրջանում սաստկացած բռնաճնշումները, քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների թվի կտրուկ աճը։ Ադրբեջանցի իրավապաշտպանները նշում են, որ կառավարությանը քննադատողների դեմ երկրում ծավալված բռնաճնշումները համադրելի են 2013-2014թթ. քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ իրականացված հալածանքների հետ: Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումների միտումների շարքում նշվում են լրագրողների, ակտիվիստների և պացիֆիստների հետապնդումները՝ սոցիալական ցանցերում գրառումների համար:

Պատկերն ամբողջացնելու համար հավելենք, որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել ընտրություններին, քանի որ ընդամենը մեկ ամսում լիարժեք քարոզչություն իրականացնելն ու 100 հազար ստորագրություն հավաքելը գրեթե անիրագործելի է։ Իսկ «ընտրություններին» մասնակցել համաձայնած «թեկնածուները» քարոզարշավ չեն իրականացնում և, բնականաբար, չեն քննադատում գործող և, դատելով ամենից, ցմահ նախագահ-բռնապետին։

Ինչպես նշում են դիտորդները, Ալիեվն ամեն ինչ ձեռնարկել է ծրագրված մասշտաբային կեղծիքների անցկացումը հեշտացնելու համար. տոտալ բռնաճնշումների իրավիճակում, Արևմուտքի հետ առճակատման և ժողովրդավարական աշխարհից մեկուսացման պայմաններում նա հանկարծ որոշեց բեմադրված ընտրություններ կազմակերպել՝ չապահովելով քաղաքական մրցակցության և ընտրությունների միջազգային վերահսկողության չնչին իսկ հնարավորություն։

Բայց վերադառնանք Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր բռնազավթված տարածքում ընտրատեղամասերի բացմանը։ Տվյալ քայլը պետք է դիտարկել ոչ միայն ապօրինի զավթած հողերի յուրացման, այլև Արցախում ավելի քան 30 տարվա անկախ պետականության ընթացքում գոյություն ունեցած ազատատենչ ոգին ու ժողովրդավարական ավանդույթները ոչնչացնելու ձգտման, Ադրբեջանի ստվերային ընտրական դաշտում «ինտեգրելու» փորձերի, Լեռնային Ղարաբաղում ընտրությունների ադրբեջանական «մշակույթի» ներդրման համատեքստում: «Գորշ գոտու», իսկ ավելի ճիշտ՝ «սև խոռոչի» վերածված Արցախի Հանրապետության նախկին տարածքը առավել քան հարմար է ընտրական մեքենայությունների համար, ինչում ադրբեջանական իշխանություններն առանձնակի հմտացել են Ալիև կրտսերին իշխանության ժառանգական փոխանցման պահից ի վեր։

Միջազգային դիտորդները, մասնավորապես՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), մինի-սուլթանության «նախագահական ընտրություններում» (այդ թվում նախորդ՝ 2018 թվականի) մշտապես արձանագրում են «քվեարկության ընթացքի համատարած լուրջ խախտումներ, թափանցիկության պակաս և մրցակցության բացակայություն»։ Հստակ կանխորոշված արդյունքներով ադրբեջանական «ընտրություններում» լիառատ են այնպիսի խախտումները, ինչպիսիք են քվեատուփերի լցոնումները, «կարուսելները», արհեստականորեն ուռճացված մասնակցությունը, առանց գրանցման քվեարկությունը, ձայների հաշվարկի գործընթացի վերահսկման փորձերը և մի շարք այլ, այդ թվում՝ «ֆիրմային», ավտորիտար Ադրբեջանին և տեղի հասարակության մտածելակերպին բնորոշ կոպիտ խախտումները: Հենց այդպիսի արատավոր ընտրական «մշակույթ» է որոշել ներդնել Ալիևը Լեռնային Ղարաբաղի ժամանակավորապես բռնազավթված, բայց ակտիվորեն և բազմակողմանի պղծվող տարածքում:

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության նախագահի նախկին նստավայրում ընտրատեղամաս բացելուն, ապա բացի ցուցադրելու մոլուցքից, թե «ով է այժմ տան տերը», Բաքվի ռեժիմի ղեկավարը ցանկանում է նսեմացնել Արցախի ժողովրդի համար պատմական այդ շենքի նշանակությունը, որտեղ Ղարաբաղյան ազատագրական շարժման իսկապես հաղթական սկզբնական փուլում (1988-1994 թթ.) տեղի են ունեցել արցախահայության համար բախտորոշ նստաշրջաններ ու նիստեր, և որտեղ օրինական ընտրված նախագահները որոշումներ են կայացրել՝ ուղղված իրենց ժողովրդի համար իսկապես ժողովրդավարական պետության կառուցմանը…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПУСТАЯ БРАВАДА
    2025-05-17 10:21

    В Баку продолжают восхищаться отказом Ильхама Алиева участвовать в Параде Победы в Москве. Среди приведенных hraparak.am мнений азербайджанских депутатов, партийных деятелей и политологов, называющих решение своего президента «стратегическим», особо привлекла внимание бравада «эксперта по вопросам безопасности» Арастуна Оруджлу: «Участие освободившей свои земли от оккупации славной азербайджанской армии вместе  с  преступной и оккупационной российской армией на параде – оскорбление для Азербайджана, его армии и народа».

  • НЕЗАКОННЫЕ ПОСЛЕДСТВИЯ НАРУШЕННОГО БЕССРОЧНОГО СОГЛАШЕНИЯ
    2025-05-13 10:19

    В одной из предыдущих статей мы писали о принятом 5 мая 1994 года в столице Киргизии «Бишкекском протоколе». 12 мая того же года на основании указанного документа стороны карабахского конфликта заключили бессрочное соглашение о прекращении огня, которое подписали министры обороны Азербайджана, Армении и Нагорного Карабаха: соответственно – Мамедрафи Мамедов, Серж Саргсян и Самвел Бабаян. Основным положением документа являлось обеспечение полного прекращения огня и военных действий с 00 часов 01 минуты 1994 года.

  • ПОВЕРЖЕННЫЕ ЗНАМЕНА ФАШИЗМА И ГЕРОЙ ИЗ АРЦАХА
    2025-05-09 09:33

    Многие, наверное, помнят, что обложку одного из учебников по истории СССР украшала знаменитая на всю страну фотография: красноармейцы бросают к подножию Мавзолея боевые знамена фашистской Германии – 200 опущенных стягов. Так вот, в первых рядах военных находился и ветеран Великой Отечественной из Нагорного Карабаха Андраник Абрамян, единственный со всего Закавказья в этом историческом действии. Андраник Меликович Абрамян, прошедший всю вторую мировую войну, вошедший с победой в Берлин и завершивший свой боевой путь в кампании на Курильских островах, покинул этот мир почти в девяностолетнем возрасте, прожив интересную и активную жизнь, несмотря на многочисленные физические и моральные раны войны. Мне удалось побеседовать с Андраником Меликовичем в Степанакерте, и услышанное потрясло и навсегда осталось в памяти... Поистине, это человек уникальной судьбы. Впрочем, бывает ли обыкновенной военная судьба?..

  • БАКУ УНИЧТОЖИЛ ТРАДИЦИИ ПРАЗДНОВАНИЯ 9 МАЯ В АРЦАХЕ
    2025-05-08 09:47

    В Арцахе (Нагорном Карабахе) всегда с особым уважением относились к памяти о Великой Отечественной войне. В советские годы в НКАО День Победы отмечали с большой торжественностью, любовью и осознанием неоплатного долга перед своими отцами и дедами, одолевшими мировое зло – фашизм. В постсоветский период, с провозглашением независимой республики, традиции празднования Дня Победы в Арцахе не только сохранились, но и обогатились новым содержанием, обусловленным успехами национально-освободительной борьбы.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ