ՀԿ․ «Կոռուպցիայի վերացումը» և Հայաստանում հնչող այլ վերամբարձ մտքերը հաճելի չեն
«Կոռուպցիայի վերացում», «կոռուպցիայի ոչնչացում» և այլ վերամբարձ մտքեր, որոնք հնչում են Հայաստանում, հաճելի չեն, քանի որ աշխարհում ոչ մի տեղ նման բանի հասնել առայժմ չի հաջողվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 30-ին ասել է «Transparency International»-ի հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Նա նշել է, որ 2018-ից հետո երկու տարվա ընթացքում Հայաստանում ընդունվել են օրենքներ և այլ նորմատիվ-իրավական ակտեր կոռուպցիայի ոլորտում, բայց հետագայում առաջընթացը այդ երևույթի դեմ պայքարում կանգ է առել բարեփոխումների սահմանափակ իրականացման պատճառով։ Հոկտանյանն ավելացրել է, որ միայն օրենքների ընդունումը բավական չէ, դրանք պետք է կյանքի կոչել, իսկ դա համար անհրաժեշտ են ռեսուրսներ և քաղաքական կամք։ «Առանց շուկայի իրական ազատականացման, առանց իրական բազմակուսակցական քաղաքական համակարգի ձևավորման, առանց ծայրահեղ սոցիալական բևեռացման վերացման դժվար կլինի հասնել լուրջ առաջընթացի»,- ընդգծել է ՀԿ ներկայացուցիչը։
Նա նշել է, որ դա Հայաստանի կառավարության և նրա ղեկավարի խնդիրն է։ «Եթե ասվում է, որ յուրաքնաչյուր քայլի կաշառք են վերցնում, ապա որոշակի խմբերի դա շահավետ է։ Եվ մեղավոր է դրանում նաև կառավարող քաղաքական թիմը։ Հասարակությունը և ընդդիմությունն, իրենց հերթին, պետք է հետևեն, թե ինչպես են իրականացվում բոլոր բարեփոխումները։ Այս աշխատանքը Հայաստանում նույնպես թույլ է կատարվում»,- ամփոփել է Վարուժան Հոկտանյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 14:59
В Кремле в связи с реакцией Баку на события в Екатеринбурге заявили, что работа правоохранительных органов не должна являться поводом для демаршей, передает агентство Интерфакс.
-
2025-06-30 13:46
Арестованные архиепископы Микаэл Аджапахян и Баграт Галстанян сидят в одной камере УИУ "Ереван-Кентрон". Информацию подтвердил на пресс-конференции Ара Зограбян – адвокат Аджапахяна.
-
2025-06-30 13:43
В настоящее время в офисе представительства медиагруппы "Россия сегодня" в Азербайджане (Sputnik Азербайджан) проводится спецоперация.
-
2025-06-30 13:40
Глава МИД Арарат Мирзоян фактически обвинил российского коллегу во "вмешательстве во внутренние дела Армении". Так Мирзоян на совместной пресс-конференции с коллегой ЕС Каей Каллас в Ереване отреагировал на заявление Сергея Лаврова по поводу нападок на Армянскую апостольскую церковь.