Последние новости

3 ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ 40 ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ. ԵՂԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ

Մինչև 2021թ. փետրվարի 25-ի կեսօր Օպերայի և բալետի թատրոնի հարակից հրապարակում ամբոխը վանկարկում էր «Օնի՛կ։ ՕՆի՛կ», երեկոյան Մարշալ Բաղրամյան պողոտայում նույն գոչյունն էր հնչում։ Այսօր շատերն արդեն չեն հիշում, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով Գլխավոր շտաբի 40 գեներալների հայտարարությունից հետո ռեժիմի պարագլուխը ամենայն լրջությամբ քննարկում նախաձեռնեց ԳՇ պետի պաշտոնի վերացման թեմայով։ Հիշեցնեմ, որ գեներալները Փաշինյանին հռչակեցին երկրի թիվ 1 սպառնալիք։ Դա 5 հազար զոհերից և 44-օրյա պայմանավորված պատերազմի արդյունքներով Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի հանձնումից հետո էր։

3 տարի անց քաղաքագետները կրկին գնահատելու են գեներալների հայտարարությանը հաջորդած իրադարձությունները, իսկ մեզ հետաքրքրում է մի հարց, որն այդպես էլ օդում կախված մնաց 3 տարի շարունակ, բայց նախ՝ մեջբերում. «Ինչ վերաբերում է 2021 թվականի փետրվարի 25-ին Գլխավոր շտաբի հայտարարությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ փաստում եմ, որ որոշումը կայացրել եմ անձամբ՝ գնահատելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը: Իմ կայացրած որոշումները որևէ այլ պետության պաշտոնական կամ ոչ պաշտոնական շրջանակների, ինչպես նաև ներքաղաքական ուժերի հետ առնչություն չեն ունեցել: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ ոչ մի պաշտոնատար անձի վրա իմ կողմից ճնշում չի գործադրվել»,- հայտարարեց Գասպարյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում:

Այս հայտարարության մեջ հստակ նշմարվում է, որ ցանկություն կա հերքելու հայտնի կասկածները ռազմական հեղաշրջման փորձին, այսպես կոչված, «Մոսկվայի մատի» և երկրորդ ու երրորդ նախագահների գլխավորած ընդդիմադիր ուժերի առնչության վերաբերյալ: Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովը հենց այն տեղն է, որտեղ պետք էր նման հերքումներ հնչեցնել, քանզի բուն հանձնաժողովը Փաշինյանի հրահանգով կոչված էր «բացահայտելու» Մոսկվայի ցուցանող և ուղղորդող «մատը» ոչ միայն 44-օրյա պատերազմի ժամանակ, այլև դրա ավարտից հետո։ Մեկնաբանելով պատերազմում պարտության պատճառները՝ Փաշինյանը, հիշեցնեմ, խորհրդարանի բարձր ամբիոնից մեղադրեց հրամանատարներին, թե նրանք կատարել են ոչ թե իր, այլ «ուրիշ Գլխավոր շտաբի» ( ենթադրվում էր ՌԴ Գլխավոր շտաբը) հրամանները։

Գասպարյանի հետապնդումը, որը հաջորդեց Գլխավոր շտաբի գեներալների հայտարարությանը, և չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ձեռքով նրա ապօրինի պաշտոնանկության բուն պատմությունը հայտնի են, բայց կադրից դուրս են մնացել Երևանում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտին պաշտոնական Անկարայի դիմումի մանրամասները։ Պետդեպարտամենտից Էրդողանին պատասխանեցին, որ ոչ մի ռազմական հեղաշրջում ՀՀ-ում չկա, իսկ Երևանում լուրեր տարածվեցին, որ Թուրքիայի ղեկավարությունը իր ոչ պաշտոնական ուղիներով զգուշացրել է Գլխավոր շտաբին, որ կարող է զորք մտցնել՝ Փաշինյանի ռեժիմին սպառնացող վտանգի դեպքում։ ՀՀ ներքին գործերին միջամտելու այս բացահայտ փորձն այդպես էլ մնաց առանց պատշաճ մեկնաբանությունների…

Գլխավոր շտաբից բխող քաղաքական ռիսկերը Փաշինյանին հանգեցրին այն մտքին, որ այդ կառույցը պետք է ենթարկվի Պաշտպանության նախարարությանը։ Այսօր ՊՆ-ն գլխավորում է Փաշինյանի վստահված անձը՝ ավագ դպրոցի պատմության ուսուցչի դիպլոմով, իսկ Գլխավոր շտաբի պետը գեներալ է, որի ստորագրությունը նույնպես կա 40-ի հայտարարության տակ, բայց նա յուրաժամանակ ուղղվել է և հավատարմության երդում տվել ռեժիմի պարագլխին։ Էդվարդ Ասրյանի օրոք 2022թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիա սկսվեց 5 ուղղություններով (Գորիս, Կապան, Սոթք, Ջերմուկ, Իշխանասար), իսկ 2023թ. մարտի վերջին-ապրիլի սկզբին սահմանի 5 հատվածներում ադրբեջանցիները 100-300 մետր խորացան հայկական տարածքում։

40 գեներալների հայտարարությունից գրեթե անմիջապես հետո՝ 2021 թվականի արդեն ապրիլին, Փաշինյանը նախաձեռնեց ԶՈՒ կառուցվածքային վերափոխումներ, որոնց նպատակն էր՝ մաքրել բանակը իր հրաժարականի պահանջով հանդես եկած գեներալներից։ Խնդիրը հանձնարարվեց այն ժամանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին՝ «ռեստորանի Վաղո» մականունով (այժմ ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան) և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, որն ավելի վաղ խայտառակ կերպով հեռացվել էր այդ պաշտոնից, բայց այնուհետ վերականգնվել։ Այդ քաղցր զույգի գլխավոր թիրախը դարձան գեներալներ Յուրի և Գրիգորի Խաչատուրովները. հոր և որդու ստորագրություններն առկա էին նշյալ հայտարարության տակ։

Հարությունյանն ու Դավթյանը օպտիմալացման անվան տակ կրճատեցին 3-րդ բանակային կորպուսը, որպեսզի վերացնեն հրամանատար Գ.Խաչատուրովի պաշտոնը, որն արժանապատիվ է դրսևորել իրեն ինչպես 44-օրյա պատերազմի, այնպես էլ մինչ այդ՝ 2020թ. ամռանը Տավուշի իրադարձությունների ժամանակ…

Եթե 2021թ. փետրվարի 25-ին ԳՇ 40 գեներալների հայտարարությունը սկիզբ դներ ռազմական հեղաշրջման, որի անհրաժեշտության մասին դեռևս պատերազմի ժամանակ հայտարարել է նախկին վարչապետ և պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը, իսկ հեղաշրջումն իր հերթին ավարտվեր Փաշինյանի հրաժարականով, ապա դա կփրկեր երկիրը 2021թ. մայիսի 12-ի բռնազավթումից և դրան հաջորդած իրադարձություններից…

Իշխող ռեժիմի հրաժարականի դեպքում չէր լինի 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիան և ադրբեջանցիների առաջխաղացումը ՀՀ տարածքում 2023 թվականին: Չէր լինի 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության 9-ամսյա շրջափակումը՝ դրան հաջորդած էթնիկ զտումով և հայերի բռնի տեղահանմամբ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին:

Պատահական չէ, որ 40 գեներալների հայտարարությունը բուռն արձագանք առաջացրեց Անկարայում, այնտեղ անմիջապես հասկացան ու գնահատեցին սպառնալիքն ու դրա հետևանքները։ 44-օրյա պատերազմում կրած պարտությունը չէր կարող անտարբեր թողնել ուսադիրավոր մարդկանց։ Գասպարյանի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնազրկումն այն բանի համար, որ նա ծիծաղեց ի պատասխան լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանելու Փաշինյանի սկանդալային հայտարարությունը իբր ընդամենը 10 տոկոսով պայթած «Իսկանդերի» արկերի մասին, խթանի դեր կատարեց։ 3 տարի անց շատերը հարց են տալիս. կարո՞ղ էր արդյոք 40 գեներալների հայտարարությունն իսկապես վերաճել հեղաշրջման։ Շատերը հիմք են ընդունում այն, որ գեներալները դրա համար արեցին ամեն հնարավորը, բայց քաղաքական պատշաճ աջակցություն չկար։ Ինչևէ, վարչախմբի պարագլուխն օգտագործեց այդ հայտարարությունը 44-օրյա պատերազմից հետո ԶՈՒ-ի ոչնչացման գործընթացն արագացնելու համար։

Քննիչ հանձնաժողովի նիստում հարցաքննության ժամանակ Գասպարյանը միայն մեկ դրվագով օժանդակեց խորհրդարանական մարմնի գլխավոր նպատակին. նա հաստատեց ռեժիմի այն թեզը, թե 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախից պարբերաբար ստացվել են իրարամերժ տեղեկություններ։ Գասպարյանի խոսքերով՝ նախագահ Արայիկ Հարությունյանը մեկ բան էր ասում, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարությունը՝ այլ բան զեկուցում, իսկ անձամբ իրեն այլ տեղեկություններ էին հասնում, ինչը դժվարացնում էր օպերատիվ իրավիճակի ճիշտ գնահատումը:

Ա.Քոչարյանի հանձնաժողովում հարցաքննությունից հետո Գասպարյանի մոտալուտ կալանավորման վերաբերյալ կանխատեսումները ԶԼՄ-ներում դադարեցին։ Ակնհայտ է, որ Փաշինյանը 44-օրյա պատերազմում պարտության համար մեղավոր է նշանակել պաշտպանության նախկին նախարար, գեներալ Դավիթ Տոնոյանին, որը որպես մեղադրյալ է անց՚նում խոտանված զենքի գնման գործով, և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանին, որի վրա են փորձում են բարդել հարավային ուղղությամբ կրած պարտության, Հադրութի ու Շուշիի հանձնման մեղքը։

Քաղաքականությունը ստորադասական եղանակ չի ճանաչում, բայց 2021 թվականի փետրվարի 25-ին հնարավոր էր իրադարձություններն այլ հունով ուղղել։ Եթե դա հաջողվեր, ապա այսօր Հայաստանը չէր սգա Արցախի կորուստը և չէր վախենա Սյունիքը կորցնելուց։ 3 տարի առաջ փետրվարի 25-ին սկիզբը խոստումնալից էր, իսկ հետո ինչ-որ բան այնպես չգնաց։ Ի՞նչը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КОАЛИЦИЯ РАЗВАЛИВАЕТСЯ НА ГЛАЗАХ
      2024-04-25 11:24

      Лидер Европейской партии Тигран Хзмалян на днях сообщил, что последний раз лидеры неформальной внепарламентской коалиции встречались с Пашиняном в сентябре прошлого года. В кулуарах власти активно циркулируют слухи о том, что партии - бывшие члены неформального альянса больше не просят лидера правящего режима о встречах…  Ранее эти встречи имели место на регулярной основе, лидеры карликовых сил выступали с предложениями, задавали Пашиняну вопросы. Сегодня эти деятели предпочитают дистанцироваться от персоны главаря режима и даже выступают с публичной критикой в адрес властей.

    • ПРАВИТЕЛЬСТВО ПЛАНИРУЕТ В 2025-2026 гг. ЗАКРЫТЬ БОЛЕЕ 40 ШКОЛ
      2024-04-25 10:30

      Спектакль с ревизией построенных и отремонтированных школ Пашинян недавно повторил в Лори, где снова дергал перед телекамерами крючки для вешалок, пробовал на прочность ворота на футбольном поле, давал ценные советы учителям по организации учебного процесса.

    • "ОТ ПАШИНЯНА НИЧЕГО НЕ ЗАВИСИТ!"
      2024-04-24 10:02

      "Пашинян провалил все программы, с которыми ГД пришла к власти в 2021 г., а потому после подписания соглашения о мире с Алиевым он обязан подать в отставку и провести досрочные выборы в парламент", - заявил зампредседателя АНК Левон ЗУРАБЯН. По его словам, человек в кресле премьер-министра утратил контроль над текущими процессами, включая тот, который призван привести к миру между Арменией и Азербайджаном.

    • ГДЕ ИСКАТЬ "РУКУ МОСКВЫ"…
      2024-04-23 11:14

      Создание новой политической силы (сначала движения, потом партии) под руководством бывшего министра обороны генерала Аршака Карапетяна вызвало столь затяжную истерию агитпропа власти, что нет ничего удивительного в том, что он не приехал на съезд собственной партии, а приветствовал его участников по видеосвязи. Сознавая, что сама по себе фигура экс-министра не выглядит устрашающей (ему приписали заглавную роль в так называемой 5-й колонне РФ), к Карапетяну приблизили персону экс-руководителя Службы судебных приставов генерала Миграна Погосяна ("Кетрони Мигран"), который давно уже объявлен в розыск и находится в бегах.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ