S&P Global Ratings գործակալությունը հաստատել է ՀՀ-ի երկարաժամկետ վարկային վարկանիշը
S&P Global Ratings միջազգային գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը «ԲԲ–» մակարդակում։ Այս մասին տեղեկանում ենք գործակալության կայքից։
Նշվում է, որ կանխատեսումը կայուն է։
Կարճաժամկետ վարկանիշն ըստ այդմ պահպանվել է «Բ» նշանի մոտ։
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Հայաստանի տնտեսական հեռանկարները մնում են ուժեղ` արտացոլելով արտադրական ներուժի աճը` շնորհիվ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներքին հատվածի կապիտալի և աշխատուժի ներհոսքի»,– մեկնաբանում են գործակալության վերլուծաբանները:
Միևնույն ժամանակ բացասական կողմերի շարքում S&P-ն բերում է թույլ, թեև բարելավվող ինստիտուցիոնալ պայմանները, մեկ շնչի հաշվով եկամտի չափավոր մակարդակը, ինչպես նաև բյուջեի խոցելիությունը: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երկրի վարկանիշների վրա ազդում է նաև աշխարհաքաղաքական և արտաքին անվտանգության ռիսկերի նկատմամբ զգայունությունը։
S&P–ն ընթացիկ տարվա արդյունքներով երկրի ՀՆԱ-ի աճի դանդաղում է կանխատեսում` մինչև 6,2% 8,7%–ից, ինչը վերլուծաբանները բացատրում են արտաքին պահանջարկի թուլացմամբ: 2025 թվականին սպասվում է արդեն 5% տնտեսական աճ, 2026-2027 թվականներին` 4,8–ական %։ 2024 թվականին նաև կանխատեսվում է գնաճի արագացում մինչև 3,7%` մեկ տարի առաջվա 2,6%–ից, 2025 թվականին գնաճը սպասվում է 4,1%, 2026 թվականին ՝ 3,8%, 2027 թվականին 3,9%։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.