Տրանսպորտի ուղեվարձը չպետք է թանկանա. Թևանյանը ներկայացրեց «Մայր Հայաստանի» նախագիծը
Երևանում հասարակական տրանսպորտով երթևեկության արժեքը պետք է մնա նույնը, այսինքն` տրոլեյբուսով երթևեկության արժեքը պետք է լինի 50 դրամ, իսկ ավտոբուսի և մետրոյի ուղեվարձը` 100 դրամ։ Երևանում կազմակերպված հանրային քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը` ներկայացնելով խմբակցության նախագիծը։
«Մայր Հայաստանը» համարում է, որ հանրային տրանսպորտը պետք է անվճար լինի թոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Իսկ այն անձինք, որոնք շաբաթական 4 և ավելի անգամ օգտվում են հասարակական տրանսպորտից, պետք է կարողանան ձեռք բերել 400 դրամ արժողությամբ քարտեր, որոնք վավեր կլինեն ակտիվացման պահից մինչև 24 ժամ։ Այն քարտերը, որոնք վավեր կլինեն 7 օր, պետք է արժենան 2000 դրամ, և դրանք շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի օգտագործել անսահմանափակ քանակությամբ։
«Մինչև մեկ ամիս ժամկետով քարտի համար առաջարկում ենք ներդնել նույն պայմաններով 5500 դրամանոց տոմսեր, մինչև 180 օր և մինչև մեկ տարի ժամկետով քարտի համար՝ համապատասխանաբար 20 հազար դրամ և 35 հազար դրամ»,- ասաց Թևանյանը։
Նա ընդգծեց, որ իրենք համաձայն չեն ուղեվարձի թանկացման վերաբերյալ իշխանությունների մտադրություններին։
«Տրանսպորտի բարեփոխումները չպետք է սահմանափակվեն միայն ավտոբուսների գնմամբ, սա նաև ներառում է ուղևորահոսքի պատշաճ կառավարում, փողոցների գերբեռնվածության քաղաքականություն՝ վերգետնյա և ստորգետնյա կայանատեղերի ներդրման և այլ համալիր միջոցառումների միջոցով»,- նշեց Թևանյանը։
Նրա խոսքով` սուբսիդիաները պետք է գործեն առնվազն մինչև բարեփոխումների ավարտը։
Հիշեցնենք` 2024 թվականի սեպտեմբերի 1-ից նախատեսվում է ներդնել ուղեվարձի վճարման միասնական համակարգ՝ ներառյալ էլեկտրոնային տոմսեր ու ուղևորական քարտեր տարբեր սակագնային պլաններով՝ 70 րոպե, 24 ժամ, 7 օր, 30 օր, 90 օր և մեկ տարի, ինչպես նաև 10 ուղևորության տոմս։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարին հայտարարեց, որ 2024 թվականի սեպտեմբերից Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կրկնակի կբարձրանա, իսկ մեկանգամյա ուղեվարձը կկազմի 300 դրամ: Այս պնդումները նույն օրը հերքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ ուղեվարձը կարող է թանկանալ նրանց համար, ովքեր հազվադեպ են օգտվում դրանից: Միևնույն ժամանակ նախատեսվում է սուբսիդավորել ուղեվարձը մշտական ուղևորների և բնակչության խոցելի շերտերի համար: Նա վստահեցրեց, որ սակագինը կա՛մ կվերանայվի նվազագույն բարձրացմամբ, կա՛մ կմնա նույնը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.