Последние новости

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ․ ՉՊԵՏՔ Է ՍՊԱՍԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՈՐ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՍՑՆԻ ԻՐ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԻՆ

Տարիներ շարունակ Արևմուտքը Հայաստանում մի մոտեցում էր սերմանում, որ Ռուսաստան֊Արևմուտք պատերազմը իբր մեր պատերազմը չէ և Հայաստանն այդ պատերազմի մեջ շահ չունի։ Այդ մոտեցումը Արևմուտքը էլ ավելի ինտենսիվ ձևով է սերմանում վերջին 5 տարիների ընթացքում և հատկապես այսօր։

Իրականում Հայաստանը, հատկապես վերջին տաս տարիների ընթացքում, ուկրաինական մայդանից հետո, միշտ էլ եղել է Ռուսաստան֊Արևմուտք պատերազմի մաս, սակայն որպես Արևմուտքի զոհ։

2018 թ. առաջ ժողովրդի մեջ այն հեքիաթն էր սերմանվում, որ հայոց պետականությունը և Արցախը պահպանվում էին իբր իշխանությունների վարած ճկուն քաղաքականության շնորհիվ։ Իրականում դա հաջողվում էր անել Ռուսաստանի շնորհիվ։ Եվ ընդամենը ժամանակի հարց էր, թե երբ Արևմուտքը կպահանջեր քանդել Ռուսաստանի շնորհիվ պահպանվող անվտանգային համակարգը։

44֊օրյա պատերազմը ևս Ռուսաստան֊Արևմուտք պատերազմի մաս էր կազմում և այդ 44֊օրյա պատերազմը Արևմուտքի հարվածն էր Ռուսաստանին։ Հազարավոր զոհերը և տարածքային կորուստները Ռուսաստան֊Արևմուտք պատերազմի հետևանքն էին։

Այսինքն մենք արդեն այդ պատերազմի մեջ ենք։ Եվ հայոց պետականության վրա կախված այսօրվա սպառնալիքները ևս այդ պատերազմի դրսևորումներն են։ Եվ եթե մենք այդ պատերազմի կողմ չենք, ապա նշանակում է զոհն ենք։

Հասկանալի է, որ այսօրվա ՀՀ֊ն, նույնիսկ եթե շատ ուզենա, պաշտոնապես ի վիճակի չի Արևմուտքի գաղութատիրական լծի դեմ պայքարում Ռուսաստանին օժանդակել։ Ցավոք, մեզ չափազանց խոցելի են դարձրել, որպեսզի կարողանանք օգուտ տալ այդ գործում։

Սակայն, եթե ՀՀ֊ն դա չի կարող անել պաշտոնապես, ապա դա չի նշանակում, որ Ռուսաստան֊Արևմուտք պատերազմում, քաղաքական և գաղափարախոսական առումներով, Ռուսաստանի կողմից կռվի մեջ չեն կարող մտնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը։

Կամ Հայաստանի ընդդիմադիր ուժերը հանրային լայն շրջանակներին կուղորդեն Արևմուտքի դեմ քաղաքական և գաղափարախոսական պայքարի` փորձելով դրանով ինչ֊որ չափով մեղմել մեր նկատմամբ Արևմուտքի կողմից եկող հարվածները կամ նույն ընդդիմադիր ուժերը պետք է շարունակեն պնդել, որ դա մեր պատերազմը չի և սպասենք մինչև որ Արևմուտքը, Ռուսաստանի դեմ պատերազմում, Հայաստանի զոհաբերությունը կհասցնի իր տրամաբանական ավարտին։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АЙВАЗЯН: ТЯЖЕЛЕЙШИЕ ПОСЛЕДСТВИЯ «ВОЗРОЖДЕНИЯ ОСМАНСКОЙ ЦИВИЛИЗАЦИИ» ОЧЕВИДНЫ ВСЕМ
    2025-05-17 09:47

    Доктор политических наук Армен Айвазян на своей странице в Фейсбук коснулся заявления, сделанного главой МИД РФ в ходе одной из встреч 15 мая.  «Сергей Лавров выступил со следующим протурецким, а точнее будет сказать - туркофильским заявлением: «… Если брать наш Евразийский континент, где продолжают существовать великие цивилизации – китайская, индийская. Сейчас возрождается также османская цивилизация. Мы надеемся, что процесс этого возрождения будет гармонизирован с другими субрегиональными тенденциями».

  • EVENTHUB – ПЛАТФОРМА ДЛЯ ПРИОБРЕТЕНИЯ БИЛЕТОВ НА МЕРОПРИЯТИЯ – ТЕПЕРЬ ДОСТУПЕН В ПРИЛОЖЕНИИ MyAmeria
    2025-05-17 08:34

    Платформа Eventhub уже доступна в мобильном приложении Америабанка MyAmeria, благодаря чему процесс приобретения билетов на мероприятия стал еще быстрее, проще и удобнее. Eventhub предлагает оптимизированные решения для выбора мест и организации продажи билетов. Интеграция платформы Eventhub в приложение MyAmeria была реализована в рамках партнерства с «Динно», дочерней компанией Америабанка.

  • БЕССМЕРТНЫ ДОБРЫЕ ДЕЛА
    2025-05-16 10:51

    "Бессмертны добрые дела, И тот навек блажен, Кому за них идет хвала, Превозмогая тлен".            Ов. Туманян

  • СИМФОНИЯ ПОБЕДЫ: 80 ЛЕТ ГЕРОИЗМА И СЛАВЫ
    2025-05-16 10:44

    Празднование Дня Великой Победы в Ереване завершилось пронзительной музыкальной кульминацией – вечером «80 лет героизма и славы» в концертном зале имени Арама Хачатуряна, где прозвучала Седьмая симфония Дмитрия Шостаковича, известная как «Ленинградская».            Вечер прошёл при поддержке мэрии города Еревана. Партнером мероприятия  выступила Общественная организация ДИАЛОГ, основное направление деятельности которой – содействие укреплению и расширению культурного и гуманитарного сотрудничества между Арменией и Россией, о чем было сказано со сцены.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ