Միջազգային արևային դաշինքի ստեղծման համաձայնագրի վավերացումը հավանության արժանացավ
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի վավերացմանը: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. նոյեմբերի 16–ին։ Ներկայումս համաձայնագիրը ստորագրել է 118 պետություն, որոնցից 97-ը ներկայացրել են վավերացման անհրաժեշտ փաստաթղթերը դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար: Համաձայնագրին միանալու դեպքում ՀՀ-ն կլինի տարածաշրջանում առաջինը:
«Կարևորելով Հայաստանում արևային էներգետիկայի ներուժի հնարավորինս արդյունավետ օգտագործումը և ոլորտի զարգացման հեռանկարները՝ շրջանակային համաձայնագրին միանալն իր նպաստը կբերի ոլորտում մրցունակության բարձրացմանը և հիմք կստեղծի արևային էներգետիկայի բնագավառում շրջանակային համաձայնագրի կողմ-պետությունների միջև համագործակցության զարգացման համար փորձի փոխանակման և ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին միասնական պատասխան տալու միջոցով»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
Համաձայնագրում ամրագրված պարտավորությունների համաձայն՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը կդիմի ՀՀ ՍԴ, որի որոշումից հետո համաձայնագիրը կուղարկվի Ազգային ժողով` քննարկման։
ՍԴ–ում կառավարության ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.