Последние новости

ՀՀ և Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին

ԱՊՀ երկրների ԶՈւ ներկայացուցիչները, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի և Տաջիկստանի, մասնակցում են շտաբների պետերի կոմիտեի նիստին, որը տեղի է ունենում Մոսկվայում։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՊՆ-ն։

Նշվել է, որ նիստի ընթացքում ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է նախորդ նիստից հետո անցած ժամանակաշրջանում տեղի ունեցած փոփոխություններին։ Ղազախստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարար է նշանակվել Սուլթան Կամալետդինովը, Ղրղզստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ-պաշտպանության առաջին փոխնախարար՝ Ռուսլան Մուկամբետովը։

Գերասիմովը նաև ներկայացրել է նիստի մնացած մասնակիցներին։ «Ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության առաջին փոխնախարար Քերիմ Վելիև, Հայաստանի ԶՈւ ներկայացուցիչ Արտակ Տոնոյան, Բելառուսի առաջին փոխնախարար-Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Գուլևիչ, Տաջիկստանի Գլխավոր շտաբի պետ-առաջին փոխնախարար Էմոմալի Սոբիրզոդա, Ուզբեկստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ-առաջին փոխնախարար Շուհրաթ Խալմուհամեդով»,- ավելացրել են ՊՆ-ում։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ