Երևանի Ամիրյան փողոցը հնարավոր է՝ անվանակոչվի Բեկոր Աշոտի անունով
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը կարող է անվանափոխել Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի անունով։ Տեղեկությունը հրապարակված է Երևանի քաղաքապետարանի կայքէջում։
Նշենք, որ Աշոտ Ղուլյանը Արցախյան ազատամարտի մասնակից էր, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր։ Արսեն Ամիրյանն էլ հայ բոլշևիկ էր։
Առաջարկն արել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։
Առաջարկի հիմնավորման մեջ ասվում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից ի վեր, երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, բոլշևիկյան ժամանակահատվածի հերոսների անուններով տեղանունները փոխվել են։ Գործընթացը դեռևս կիսատ է մնացել։
Հավելենք՝ Աշոտ Ղուլյանը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 6-ին Բաքվում։ Երիտասարդ տարիներին աշխատել է որպես դերձակ, շինարար, ավտովարորդ և փականագործ։ Մարտական անունը Աշոտը ստացել էր դեռևս նախապատերազմյան շրջանում, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում։ 5 տղայից 4-ի անունը Աշոտ էր և, որպեսզի խոսելիս միմյանց տարբերեն, որոշում են բոլորին մականուն տալ։ Աշոտին, որն արդեն հասցրել էր ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր «վաստակել», անվանեցին Բեկոր (Ասկոլկա)։ Ամուսնացել է 1985 թվականին։ Ունեցել է 3 որդի։
Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն։ Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։ 1992 թվականին Շուշիի ռազմական գործողության ժամանակ առաջին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինն է մտել քաղաք։ 1992 թվականի օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինն է դարձել Բեկորի համար։
Արսեն Ամիրյանը ծնվել է 1881 թվականին, Բաքվում։ 1910 թվականին Ամիրյանը դարձել է Բոլշևիկյան կուսակցության անդամ։ Մինչև 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը Ամիրյանը Բաքվի պրոլետարիատի շրջանում քաղաքական և քարոզչական գործունեություն է ծավալել։ 1917-1918 թվականներին խմբագրել է «Բակինսկի ռաբոչի» («Бакинский Рабочий») թերթը, որտեղ տպագրած հոդվածներով դիմել է Բաքվի աշխատավորությանը։ Եղել է Բաքվի կոմունայի ղեկավար կազմում։ Կոմունայի անկումից հետո (1918 թվականի հուլիսի 30) ձերբակալվել է և սեպտեմբերի 20-ին գնդակահարվել է Բաքվի 26 կոմիսարների հետ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-06-03 19:42
Лидер движения «Во имя Родины», архиепископ Баграт Галстанян 3 июня подводит итоги дня со своими сторонниками во дворе церкви «Сурб Анна».
-
2024-06-03 19:40
Регистрация кандидатов для участия во внеочередных президентских выборах в Иране, назначенных после гибели президента Эбрахима Раиси, завершена, сообщает агентство Tasnim.
-
2024-06-03 19:37
Наводнение на северо-востоке Армении вызвано не только интенсивными дождями, но и антропогенными факторами, такими как выброс мусора в реки и неправильное управление водными ресурсами. Об этом в беседе со Sputnik Армения заявил глава общины Алаверди Давид Гумашян.
-
2024-06-03 19:28
Премию Europa Nostra Awards 2024 за сохранение культурного наследия получили 26 проектов из 16 стран.