Последние новости

ՍՈՐՈՍԻ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՄԲ

Խոսնակ Ալեն Սիմոնյանի և նրա կնոջ՝ Մարիամ Մարգարյանի անվան հետ կապակցվող հեռուստաալիքի եթերում ապրիլի 5-ից հետո գրեթե բաց տեքստով սպառնալիքներ հնչեցին Փաշինյանի հասցեին: Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը ՀՀ իշխող շրջանակներին մեղադրեց այն բանում, որ նրանք պատրաստ չեն Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից հանելու վճռական քայլերի, որից հետո ժողովրդին կոչ արեց ձեռքերը ծալած չնստել, այլ անցնել ակտիվ գործողությունների:

Մկրտչյանի խոսքերով, շարքային քաղաքացիները պետք է նպաստեն ՀՀ-ի առաջընթացին ժողովրդավարական զարգացման ճանապարհով, այդ թվում՝ կոռուպցիայի բացահայտման միջոցով։ Նրանք պարտավոր են տեղեկացնել քննչական մարմիններին օրինականության խախտման փաստերի մասին, իսկ եթե մարմիններն անփութություն ցուցաբերեն իրենց անմիջական պարտականությունները կատարելիս, ապա քաղաքացիները պետք է դիմեն իրեն՝ Փաշինյանին։ Իսկ եթե անփութություն դրսևորի ինքը՝ Փաշինյանը, ապա պետք է հեռացնել նրան պաշտոնից։ «Եթե վարչապետը չի աշխատում, ապա պետք է ճնշում գործադրել նրա վրա, որ աշխատի, իսկ եթե չաշխատի, ապա պետք է հանել վարչապետին»,- հայտարարեց քաղաքագետը:

Դատելով մի շարք նշաններից, պարոն Սորոսի հետևորդները կարգադրագիր են ստացել արևմտյան կոալիցիայից՝ ճնշում գործադրելու իշխող շրջանակների վրա, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալն արագացնելու նպատակով։ Ապրիլի 5-ից հետո այդ ճնշումը դրսևորվում է բավական ակներևաբար։ Փաշինյանին հասկացնում են, որ երկրի ներսում կան ուժեր և քաղաքական գործիչներ, որոնք կարող են հեռացնել նրան գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնից՝ ստանձնելով ՌԴ-ի հետ հարաբերությունները վերջնականապես խզելու առաքելությունը։

Քաղաքագետը բացահայտ կոպիտ արտահայտվեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հասցեին։ «Չի կարող Մհեր Գրիգորյանը միաժամանակ զբաղվել ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ և ԵԱԳԽ-ին (Եվրատլանտյան գործընկերության խորհուրդ) ինտեգրմամբ, մանավանդ հաշվի առնելով նրա կասկածելի կապերը ՌԴ քաղաքական շրջանակների հետ»,- ընդգծեց Մկրտչյանը: Թե ինչ կասկածելի կապերի մասին է խոսքը, քաղաքագետը, ավաղ, չմանրամասնեց, փոխարենը ընդգծեց, որ Գրիգորյանին պետք է հեռացնել զբաղեցրած պաշտոնից, իսկ քաղաքական և հասարակական ուժերը պարտավոր են անհապաղ հանդես գալ նման պահանջով:

Ի հավելումն այդ ամենի, Մկրտչյանը հստակ մատնանշեց ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրերը՝ ընդգծելով, թե Հայաստանը տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունն է, իբր՝ էլ ո՞ւր կարող է ընդլայնվել ՆԱՏՕ-ն, չէ՞ որ միայն Թուրքիան արդեն ակնհայտորեն բավարար չէ…

«Կողմերի միջև կան անդրկուլիսային պայմանավորվածություններ, որոնց մասին պետք չէ բարձրաձայն խոսել։ Առանց անվտանգության գործոնի բաղադրիչի՝ Բրյուսելում հանդիպումը դժվար թե իմաստ ունենար»,- ընդգծեց նա՝ հանդիմանելով ՀՀ իշխող վերնախավին երկու աթոռի վրա նստելու փորձի համար, այն դեպքում, երբ «և՛…և՛» սկզբունքով արտաքին քաղաքականությունը է սպառել է իրեն, իսկ երկիրը հայտնվել է ճակատագրական ընտրության առջև…

Քաղաքագետի կանխատեսմամբ՝ ՀՀ տարածքից 102-րդ ռազմաբազայի դուրսբերումից հետո դրա տեղակայման միակ վայրը կարող է դառնալ Ադրբեջանը, ինչը, նրա խոսքերով, անխուսափելիորեն կհանգեցնի Պուտինի և Ալիևի շահերի բախման: «Նախքան ապրիլի 5-ի հանդիպումը ՌԴ-ն փորձել է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ստորագրությամբ համատեղ հայտարարություն կազմակերպել ընդդեմ բրյուսելյան բանակցությունների, սակայն Թուրքիան և Իրանը հրաժարվել են»,- ասաց նա:

«Քանի դեռ մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ի եվ ՀԱՊԿ-ի կազմում, մեզ չեն առաջարկի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Ցավոք, բարձրաստիճան հայ պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ մենք պատրաստ չենք այդ կարգավիճակին»,- ընդգծեց Մկրտչյանը, հավելելով, որ հանուն ԵՄ-ին ինտեգրվելու՝ հայ ժողովուրդը պետք է նախապատրաստի իրեն ցանկացած փորձությունների, մինչդեռ հիշյալ բարձրաստիճան անձինք, նրա գնահատմամբ, ծայրահեղ զգուշավորություն են ցուցաբերում, հատկապես ԵԱՏՄ-ին վերաբերող հարցերում։

Մենք մեջբերեցինք պարոն Սորոսի հետևորդների ակտիվացման ընդամենը մեկ դրվագ։ Մինչ Փաշինյանի քարոզչամեքենան զբաղվում էր, այսպես կոչված, ՌԴ 5-րդ շարասյան ներկայացուցիչների բացահայտմամբ և պախարակմամբ, իշխանության ընդերքում ակտիվացավ սորոսաթուրքական 5-րդ շարասյունը, որը պատրաստ է ցանկացած պահի հանդես գալ Փաշինյանի դեմ, եթե վերջինս շարունակի ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից երկրի ելքին ուղղված քայլերի ձգձգումը։ Բրյուսելի և Վաշինգտոնի հատկացրած փշրանքները (270 մլն + 60 մլն) վկայում են այն մասին, որ արևմտյան կոալիցիան լուրջ չի վերաբերվում Փաշինյանին, դրա համար էլ նույնիսկ այդ փշրանքների հատկացումը ձգձգեց՝ որոշելով տալ 4 տարվա ընթացքում։ Փոխարենը արևմտյան կենտրոններն ակտիվացրել են իրենց ազդեցության գործակալներին երկրի ներսում, բանը հասել է նրան, որ Փաշինյանին բաց տեքստով սպառնում են պաշտոնանկությամբ, եթե նա անհապաղ քայլեր չձեռնարկի ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրսբերման ուղղությամբ։

Փաշինյանին միլիոններ խոստացան ու միացրեցին հաշվիչը։ Վարչապետի պաշտոնում նրան փոխարինել ցանկացողները արևմտյան ուժերի ճամբարում լիառատ են։ Լրատվամիջոցները վերջին շրջանում հաճախ են գրում այն մասին, որ բոլոր հավակնորդներից առավել արևմտյան տիկնիկավարներին դուր է գայիս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Սորոսաթուրքական 5-րդ շարասյան ակտիվացումը կարող է հանգեցնել իշխանափոխության՝ արևմտյան կոալիցիայի և Երևանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ։

Փաշինյանը մտածելու շատ քիչ ժամանակ ունի, ՀՌԳ ուժերն արդեն ընդհուպ մոտեցել են Չասով Յառ անվանումով վայրին։ Ուկրաինայի անխուսափելի պարտության մասին Արևմուտքում խոսում են ամենաբարձր մակարդակով։ Վաշինգտոնն ու Բրյուսելը շտապում են Հայաստանում հաստատել խաղի իրենց կանոնները, քանի դեռ այդ կանոնները չի սկսել թելադրել Մոսկվան՝ աշխարհի նոր վերաբաշխման արդյունքում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СОБЕРУТСЯ ЛИ В ЧЕТВЕРГ ПРЕДСТАВИТЕЛИ ОППОЗИЦИИ?
      2024-05-01 10:38

      Пока нет соглашения о мире, Азербайджан будет считаться враждебным государством. Требования тавушцев законны, в отсутствие мирного соглашения вторжение азербайджанцев на территорию, огороженную пограничными столбами, не повлечет правовых последствий. Такое мнение по поводу текущих событий высказал лидер Конструктивной партии политолог Андриас Гукасян. Он считает необоснованными заявления о том, что установка пограничных столбов снизила риск агрессии со стороны Азербайджана.

    • "НАИРИТ": УГРОЗЫ И ВОЗМОЖНОСТИ
      2024-04-30 11:09

      Ровно год назад, в мае, СМИ распространили заявление руководителя корпорации "Росатом" Алексея Лихачева следующего содержания: "Химические отходы находятся в крайне рискованном аварийном состоянии. Мы уже произвели первую оценку, теперь приступим к созданию проекта". Речь шла о проекте устранения химических отходов предприятия.

    • ПРО ПЕРВОМАЙ И ПЕРВУЮ ПОПЫТКУ…
      2024-04-30 10:46

      1 мая 2018 г. в международный День солидарности трудящихся (до 1889 г. отмечался как День Интернационала) Пашинян впервые баллотировался на пост премьер-министра на безальтернативной основе. 45 голосов "за", 55 "против", выборы провалились. Пашинян не был готов к такому исходу, полагая, что депутаты от фракции РПА настолько напуганы уличными плясками с гробами и траурными венками, что легко пойдут на уступки. Желая усугубить обстановку, он произнес с трибуны парламента такие слова: "Республиканская партия и фракция РПА уничтожили себя безвозвратно. Не может существовать сила, которая объявила войну собственному народу!" Вопрос: о какой войне шла речь, когда Сержа Саргсян подал в отставку, не пролив ни капли крови? Пашиняну возразил депутат от фракции РПА Арман Сагателян. Он сказал, что все происходящее - это начало плохого сценария со стороны внешних сил. Его слушали невнимательно…

    • ПОД КОЛПАКОМ ЦРУ И НЕ ТОЛЬКО…
      2024-04-29 11:08

      Реформа ВС РА при участии американских советников протекает параллельно с реформой СНБ. К этой службе принадлежат пограничные войска, которыми Пашинян планирует заменить армейские подразделения по всей длине будущей государственной границы на этапе ее делимитации. Из близких к структуре источников стало известно, что в скором времени подаст в отставку руководитель СНБ Армен Абазян, а его место займет реформатор, который ускорит процесс модернизации СНБ по лекалам американских спецслужб. Наш источник сообщил, что эта замена продиктована страхами Пашиняна по поводу того, что внутри страны ему противостоит "пятая колонна РФ" в лице парламентской оппозиции и ряда внепарламентских партий и общественных сил.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ