Մատենադարանը և Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանը հուշագիր կստորագրեն
Մատենադարանը և Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանը առաջիկայում հուշագիր կստորագրեն։ Տեղեկությունը հայտնում է Մատենադարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր Մատենադարան են այցելել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Հնությունների և զբոսաշրջության նախկին նախարար Խալեդ Ալ Էնանին և ՀՀ–ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլը:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Մատենադարանի ցուցասրահներում, այցելեցին արխիվապահոց և Վերականգնման բաժին:
«Առանձնազրույցի ընթացքում ներկայացվել է Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանի հետ առաջիկայում ստորագրվելիք հուշագրի հիմնական դրույթները, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաների, գիտահետազոտական աշխատանքների և կրթական ծրագրերի ոլորտներին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հյուրերը պատրաստակամություն են հայտնել գործնական համակողմանի աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Եգիպտոսի միջև մշակութային և գիտական հաստատությունների կապերի խորացման ուղղությամբ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.