Последние новости

Պաշտոնական այցով Երևան կժամանի Ղազախստանի նախագահը

Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է «Կազտագ» պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ այցի ընթացքում Տոկաևը բանակցություններ կվարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Նշենք, որ Ղազախստանի նախագահի այցի մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` առանց ժամկետներ նշելու։

Սա Տոկաևի առաջին պաշտոնական այցն է Հայաստան երկկողմ մակարդակով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ հայ-ղազախական գործարար համաժողով:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ