Քանի՞ անգամ են այդ եկեղեցու մասին հիշել. Տավուշի թեմն անուղղակի պատասխանել է Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքերը, որոնք նա ասել է 2017 թվականին Ոսկեպարի եկեղեցում տեղի ունեցած պատարագի ժամանակ` անուղղակի կերպով պատասխանելով ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարությանը, թե «որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ այնտեղ եկեղեցի կա, այնտեղ շոու–պատարագ են անում, քանի՞ անգամ են այդ եկեղեցու մասին հիշել ու քանի՞ անգամ են այնտեղ պատարագ արել»։
Նշենք, որ 2017–ին բարերարների օգնությամբ Ոսկեպարի եկեղեցին մասնակի վերանորոգվեց, և այնտեղ կատարվեց ժամերգություն։
«Այս տաճարի այսօրվա ուրախության ու ջերմության տեսքը, որ շատերիս սրտերին էլ նույն զգացումն է տվել, թո՛ղ մեր Տավուշ աշխարհի նոր կյանքի, վերանորոգման, վերազարթոնքի խորհրդանիշը լինի։ Մենք մեր տունը մեր ձեռքերով քար առ քար, հոգի առ հոգի կառուցելու ենք»,– ասել էր նա։
Ի դեպ, համացանցում նույնպես, ի պատասխան Փաշինյանի այդ հայտարարության, տարածվել է տեսանյութ, որտեղ կադրեր են ներկայացված 2017թ–ից մինչ օրս Ոսկեպարի եկեղեցում կատարված պատարագներից։
Հիշեցնենք` Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ապրիլի 7–ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ավետման պատարագ է մատուցել, ինչից հետո է քարոզ է արել։
Հայր սուրբը շեշտել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդն այսօր վճռական ժամանակներում են ապրում, իսկ Ոսկեպարը դադարել է ուղղակի գյուղ լինելուց, այն պայքարի և հաղթանակի խորհրդանիշ է դարձել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 06:07
Новым главой разведки Корпуса стражей исламской революции Ирана (КСИР, часть вооруженных сил Ирана) стал Маджид Хадеми. Об этом сообщает агентство Fars.
-
2025-06-20 06:02
Президент США Дональд Трамп в ближайшие две недели примет решение по возможной атаке на Иран. Об этом заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-20 05:59
Иран намерен предпринять юридические шаги в ответ на бездействие гендиректора Международного агентства по атомной энергии (МАГАТЭ) Рафаэля Гросси в связи с ударами Израиля по ядерным объектам Исламской республики. Это следует из письма главы Организации по атомной энергии Ирана Мохаммада Эслами, адресованного гендиректору МАГАТЭ, сообщает РИА Новости.
-
2025-06-20 05:55
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.