ԻԻՀ դեսպան․ Հայաստանն Իրանի համար շնչուղի է դեպի հյուսիսային երթուղիներ և Սև ծով
Հայաստանն Իրանի համար շնչուղի է դեպի Հյուսիսային երթուղիներ և Սև ծով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար էլ Իրանը նույն կերպ ճանապարհ է դեպի Պարսից և Օմանի ծոցերի ավազանի երկրներին:
«Մոտ ժամանակներս մենք լավ պայմանավորվածություններ ձեռք կբերենք բեռնափոխադրումների վերաբերյալ: Խոսքը տարանցման սակագների և ճանապարհային տուրքերի արժեքի նվազեցման մասին է»,- պարզաբանեց դեսպանը։
Նշենք, որ Հայաստան մուտք գործող իրանական բեռնատար մեքենաների համար ճանապարհային տուրքը կազմում է մոտ 250 դոլար։ Ինչ վերաբերում է Իրանում հայկական բեռնատարներին, ապա նրանց համար հիմնական խոչընդոտը մնում են վառելիքի ոչ շահավետ գները. արտասահմանյան (այդ թվում ՝ հայկական) մեքենաները պետք է բենզին կամ դիզել գնեն միջազգային գներով, մինչդեռ իրանական մեքենաները պետք է գնեն ներքին (շատ ավելի ցածր) գներով:
Դրա պատճառով մեծ հեռավորությունների վրա տեղական փոխադրողները ինքնարժեքով շահում են մոտ 2 հազար դոլար (այդ թվում ՝ Բանդար Աբաս և այնտեղից փոխադրումների ժամանակ, որոնք կարևոր են Պարսից ծոցով տարանցիկ ապրանքների համար)։
Հավելենք, որ 2023–ի հոկտեմբերին «Հյուսիս–hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը հայտարարեց, որ Հայաստանի և Իրանի միջև ճանապարհային վճարները կզրոյացվեն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-02 20:00
Группа ученых из Китая провела масштабное исследование и выявила шесть способов проведения свободного времени, которые замедляют ухудшение памяти и уменьшают риск деменции.
-
2024-05-02 19:50
Грузия отказалась от переговоров по стратегическому партнерству с США, заявила американский посол Робин Данниган.
-
2024-05-02 19:48
Сразу несколько статей Конституции Армении были нарушены при блокировке сотрудниками полиции дороги, ведущей к селу Киранц Тавушской области. Об этом координатор инициативы "Айакве" Аветик Чалабян заявил на акции оповещения перед зданием МВД Армении, передает Sputnik Армения.
-
2024-05-02 19:45
Канцлер Германии Олаф Шольц встретится с президентом Франции Эммануэлем Макроном в четверг вечером в Париже на ужине, чтобы обсудить политику Европейского союза и Китая, пишет Politico, передает NEWS.am.