Последние новости

ՔԿ․ Առողջապահության նախարարությունից ձերբակալված անձ այս պահի դրությամբ չկա

Առողջապահության նախարարությունից ձերբակալված անձ այս պահի դրությամբ չկա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը չպատասխանելով այն հարցին, թե արդյոք բերման ենթարկված անձինք կան։

«Այս պահին ձերբակալված անձ չունենք։ Այսքանն է հրապարակման ենթակա ինֆորմացիան»,–ասաց նա։

Նշենք, որ ավելի վաղ «Հրապարակը» օրաթերթը գրել էր, որ իրավապահները առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանին։

Նշվում էր, որ Ավետիսյանը բերման է ենթարկվել իր աշխատասենյակից։ Իրավապահները առգրավել են նրա համակարգիչն ու հեռախոսը։

Հիշեցնենք` ՔԿ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր խուզարկություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում, ըստ ԶԼՄ–ների` «Ուիգմոր քլինիք» ԲԿ–ում: Տնօրեն Զավեն Քոլոյանը ձերբակալվել է կամ բերման ենթարկվել։ Ըստ «Հրապարակ» թերթի` գործողությունները պայմանավորված են առողջապահության ոլորտում պետական պատվերի բաշխման հետ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ