Последние новости

Ե՞ՐԲ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԴԱԴԱՐԵՑՎԵՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՂԱՐԿՈՒՄԸ ՍԱՀՄԱՆ

«Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման չպետք է ստեղծվի, պետք է արտահայտվի սահմանը, և ըստ այդմ՝ ինչը Հայաստան է, Հայաստան է, ինչը Հայաստան չէ` Հայաստան չէ: Հիմա այս ասելիքի ներքո պետք է համաձայնեցնել դե յուրե նշանակություն ունեցող քարտեզները»,- հայտարարեց Փաշինյանը՝ վկայակոչելով Ալմա-Աթայի բանաձևը, որը ստորագրելով նախկին միութենական հանրապետությունները հայտարարել են, իր խոսքերով, իրենց պետական անկախության մասին, իսկ նախկին վարչական սահմանները վերածվել են պետականի։

Փաշինյանին հիշեցնում են, որ Բաքուն բանաձևին միացել է 1993-ին, իսկ Տավուշի 4 գյուղերը ՀՀ վերահսկողության տակ են եղել դեռևս 1992-ին: Իշխող վերնաշերտի պարագլուխն այդ բացատրություններին արձագանքում է հայտարարությամբ, թե ինքնիշխան Հայաստանի տարածքի մի թիզ անգամ մտադիր չէ տալ: Տավուշի 4 գյուղերը, իբր, մերը չեն։ Թե որտեղ է այդ մասին գրված, Փաշինյանը չի ասում։

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանի եղբայրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կոչ արեց չվստահել սահմանների գծանշման իշխանությունների ծրագրերին: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ծանր զինտեխնիկայով զինված ստորաբաժանումների դեմ հայկական կողմը նախատեսում է ուղարկել սահմանապահների, որոնց տրամադրության տակ կլինեն միայն թեթև զինատեսակներ: Պատգամավորը մատնանշեց նաև, որ Փաշինյանի ձեռքերով Ալիևն իրականացնում է Ադրբեջանի հետ սահմանի ամենաուժեղ պաշտպանական գիծը քանդելու խնդիրը:

Օրերս Փաշինյանը չափն անցավ այն աստիճանի, որ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե ՀՀ բնակավայրերին ադրբեջանական զինուժի մոտ լինելը նշանակություն չունի, քանզի այդպիսի փոքր հեռավորությունը դեր է խաղացել հեռավոր անցյալում, երբ մարդիկ աղեղով նետեր են արձակել միմյանց վրա, իսկ այսօր, երբ կան հեռահար զենքեր, մոտ կամ հեռու լինելը նշանակություն չունի։ Իշխող վերնաշերտի պարագլուխն ակնհայտորեն մոռացել է ադրբեջանցիների անթիվ դիվերսիաների մասին, որոնց զոհն են դառնում հայկական սահմանամերձ գյուղերի բնակիչները…

Մենք փորփրեցինք հարցի պատմությունը և պարզեցինք, որ իշխանության հակասահմանադրական զավթման պահի դրությամբ ռեժիմի պարագլուխն արդեն ծրագրում էր սահման ուղարկել ոստիկանության ներքին զորքերի ստորաբաժանումները։ Դա չի հակասում «Ներքին զորքերի մասին» օրենքին, որտեղ կա դրույթ, որ այդ զորքերը կարող են մասնակցել պետության պաշտպանությանը։

Փաշինյանը ձգտում էր ցույց տալ, թե ի տարբերություն իր նախորդների՝ չի ցանկանում օգտագործել ներքին զորքերը ներքաղաքական խնդիրների լուծման համար, ուստի 2018-ի հուլիսին կայացվեց քաղաքական որոշում, և Փաշինյանն անձամբ հանդիսավոր պայմաններում սահման ուղարկեց ներքին զորքերի առաջին ստորաբաժանումը։ Այն ժամանակ սահմանները դեռ փակի տակ էին, և պաշտպանության ուժգնացման անհրաժեշտություն չկար։

2018թ. սեպտեմբերի 18-ից ոստիկանները 15 օրով ծառայություն էին իրականացնում սահմանին, այդպես շարունակվեց մինչև 2022թ. գարուն, երբ ոստիկանների ուղարկումը սահման դադարեցվեց: Դա տեղի ունեցավ 2021 թվականի մայիսի 12-ի ներխուժումից հետո հայկական տարածքում ադրբեջանցիների առաջխաղացման խորապատկերին, բայց հենց այդ ժամանակ ներքին զորքերն անհրաժեշտ եղան Փաշինյանին՝ 2022 թվականի գարնանն ու ամռանը Դիմադրության շարժման ակցիաները ճնշելու համար։

Այսօր Փաշինյանը խոսում է այն մասին, որ սահմանը պետք է գծանշվի և հանձնվի սահմանային անցակետերի հսկողությանը։ Ռեժիմի պարագլուխն անտեսում է այն փաստը, որ հակառակ կողմում կանգնած են մինչև ատամները զինված թշնամական ստորաբաժանումները, որոնք իրենց հենակետերն ունեն Հայաստանի ներսում զավթած տարածքում, իսկ հայկական կողմից նախատեսվում է մերկացնել դիրքերը, հետ քաշել բանակային ստորաբաժանումները՝ սահմանի երկայնքով տեղակայելով պահակետեր, ինչի վրա էլ ուշադրություն հրավիրեց պատգամավոր Մանուկյանը։

2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զավթիչները ոչ միայն դիրքեր են կառուցում ու կահավորում Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում, այլև ճանապարհներ են կառուցում ծանր զինտեխնիկա բերելու համար։ Նախքան 2021թ. նոյեմբերի 16-ի մեկօրյա դիրքային պատերազմը ռեժիմի վերնաշերտը փրփուրը բերանին հերքում էր ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերում ծանր սպառազինության առկայության փաստը։ Դիրքային պատերազմի ժամանակ զավթիչները կիրառեցին այդ ծանր զինատեսակները։ Երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են այն մասին, թե նախատեսում են քննարկել ՀՀ-ին պաշտպանական սպառազինություն մատակարարելու հարցը, նրանց պետք է հիշեցնել, որ մեր երկրի գրավյալ տարածքներում ադրբեջանցիներն ունեն հարձակողական ծանր սպառազինություն, որն արդեն գործարկվել է…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ГДЕ БУДЕТ ПОДПИСАНО МЕЖГОСУДАРСТВЕННОЕ СОГЛАШЕНИЕ О МИРЕ, И БУДЕТ ЛИ ОНО ПОДПИСАНО?
      2024-05-07 11:34

      Руководитель общественной организации "Свободный гражданин" Овсеп Хуршудян на днях констатировал стремление Вашингтона к тому, чтобы межгосударственное соглашение о мире между Арменией и Азербайджаном было подписано в Вашингтоне и зачислено в предвыборный актив кандидата демократов Байдена, который стремится укрепить свои позиции за считанные месяцы до президентских выборов.

    • КОГДА ПАШИНЯН СТАЛ ИСПОЛНЯТЬ ДИРЕКТИВЫ АЛИЕВА?
      2024-05-07 11:33

      6-я годовщина избрания Пашиняна (со второй попытки) на пост главы правительства (8 мая) - повод ответить на вопрос: когда человек на посту премьер-министра стал безропотным исполнителем воли президента враждебного Армении геноцидного государства? Сегодня Алиев открытым текстом говорит о том, что делимитация и демаркация проводятся в РА по документам, разработанным в Баку. Он даже не пытается скрыть то обстоятельство, что в лице Пашиняна имеет дело с послушным исполнителем своей воли. 6-я годовщина избрания Пашиняна на пост главы правительства - подходящий повод для поиска ответа на вопрос: когда началось беспрекословное выполнение Пашиняном директив Алиева?

    • ПУСТЬ КАЖДЫЙ ОТВЕТИТ НА ВОПРОС: "С КЕМ Я?"
      2024-05-03 10:14

      Нельзя воображать себя над схваткой, когда речь идет о будущем  детей и внуков, каждый армянин сегодня оказался перед выбором и необходимостью ответить самому себе  на вопрос: "С кем я?" Пусть каждый решит про себя, по какую он сторону баррикад, с кем он - с Николом, "Лфиком", "Грзо", "Лулу", "Держателем бутылки",  "Качающим лодку", " Плюющим в лицо", Овиком Агазаряном и Акопом Асланяном  или по другую сторону баррикад? - Там, где Святая Церковь, гора Арарат, генералы Победы, рядовые ветераны войн за освобождение Арцаха, политзаключенные и все, кто не желает превратиться в манкурта без Родины и Памяти…

    • СОБЕРУТСЯ ЛИ В ЧЕТВЕРГ ПРЕДСТАВИТЕЛИ ОППОЗИЦИИ?
      2024-05-01 10:38

      Пока нет соглашения о мире, Азербайджан будет считаться враждебным государством. Требования тавушцев законны, в отсутствие мирного соглашения вторжение азербайджанцев на территорию, огороженную пограничными столбами, не повлечет правовых последствий. Такое мнение по поводу текущих событий высказал лидер Конструктивной партии политолог Андриас Гукасян. Он считает необоснованными заявления о том, что установка пограничных столбов снизила риск агрессии со стороны Азербайджана.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ