Պահեստազորի գնդապետը խոսել է տավուշցիների հետ հանդիպմանը Փաշինյանի հայտարարությունների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ իր վերջին հանդիպմանը հակասական հայտարարություններ է հնչեցրել, NEWS.am -ի հետ զրույցում հայտնել է Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մահսուդյանը։ Նա նաև նշել է, որ վարչապետի հայտարարությունները տարաձայնություններ են առաջացրել գյուղի բնակիչների շրջանում։
Նրա խոսքով՝ Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում մեկ այլ: «Ոսկեպարում գյուղացիներին ասել է, որ Բերքաբերի մի կտորը՝ 850 հեկտար հողը, կփոխարինվի Ոսկեպարի ներքին հատվածով, հակառակորդը Բերքաբերում գետից այս կողմ չի անցնի: Բերքաբերում էլ ասել է՝ դուք ձեր հողի տերն եք, ոչ մի զիջում չի լինելու»,- նշել է Մահսուդյանը:
Մահսուդյանը հայտնել է, որ երկու գյուղերի՝ Ոսկեպարի և Բերքաբերի ժողովրդի միջև տարակարծություն է առաջացել, տեղեկատվական պայքարել է սկսվել: «Բերքաբերցիները ոսկեպարցիներին մեղադրում են իրենց գյուղի հողերը Ոսկեպարի հողերով փոխանակելու ցանկության մեջ, ոսկեպարցիներն էլ ասում են՝ ինչու՞ չփոխանակենք, եթե մեր տարածքներն ավելի վտանգավոր են: Խեղաթյուրված տեղեկություններ են ներկայացնում ժողովրդին, տարբեր մարդիկ էլ տարբեր մեկնաբանություններ են տալիս»,- նրա խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը:
Մահսուդյանի խոսքով՝ վարչապետը ոսկեպարցիների հետ զրույցում նաև ասել է, որ այլընտրանքային ճանապարհ են կառուցելու:
Ապրիլի 18-ին Փաշինյանը Բերքաբեր և Կիրանց գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ չի նախատեսում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Նա նաև հայտարարել էր սահմանազատման հանձնաժողովներում վարչական շրջանների ղեկավարներին ընդգրկելու որոշման մասին։
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտարարել էր, որ ՀՀ սահմանազատման և սահմանագծման հարցը չի կարող լուծվել միայն Տավուշի մի քանի գյուղի բնակիչների համաձայնությամբ կամ անհամաձայնությամբ՝ այդպիսով պետության ողջ հետագա ճակատագրի և տարածքային ամբողջականության պատասխանատվությունը պետության ղեկավարի ուսերից թոթափել և այն թողնել քաղաքացիների վրա։
Կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վարչապետը Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։
Վերջին երկու ամսվա ընթացքում սա Փաշինյանի երկրորդ հանդիպումն է տավուշցիների հետ: Նա այս տարի առաջին անգամ Տավուշ էր այցելել մարտի 18-ին և խոստացել 10 օր անց վերադառնալ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։
Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-21 18:15
Ален Симонян правильно говорит - они поторговались и сдали Арцах. Об этом заявил в беседе с журналистами в парламенте 21 мая депутат от блока «Армения» Гарник Даниелян, комментируя заявление спикера Национального Собрания Алена Симоняна о том, что политика - это торг, и какое отношение может иметь священнослужитель к политике, передает News.am.
-
2024-05-21 18:13
Все проблемы, какую часть страны бы они не затрагивали, должны и могут решиться лишь в Ереване. Об этом сегодня, 21 мая, в беседе с журналистами заявила депутат от фракции оппозиционного блока «Армения» Анна Григорян, передает Verelq.am.
-
2024-05-21 17:40
В Уголовном суде Еревана (резиденция в Аване) 21 мая прошли предварительные слушания по делу арестованных оппозиционных деятелей, соавторов и ведущих подкаста «Imnemnimi» Нарека Самсоняна и Вазгена Сагателяна, передает Panorama.am.
-
2024-05-21 17:36
Попытки коллективного Запада взять Евразию под свой контроль отмечают страны Шанхайской организации сотрудничества. Об этом заявил журналистам министр иностранных дел России Сергей Лавров, подводя итоги заседания Совета глав МИД ШОС, передает Sputnik Армения.